Ադամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբ
SportԲաքվում մինչև հոկտեմբերի 11-ը շարունակվող ձյուդոյի աշխարհի առաջնությունում Ռուսաստանը ներկայացնող Արման Ադամյանը (-100 կգ) կպայքարի բրոնզե մեդալի համար:
Ավելի վաղ 29-ամյա Ադամյանը 1/8 եզրափակիչի լրացուցիչ ժամանակում փայլուն հաղթանակ էր տարել Ադրբեջանի ներկայացուցիչ, Օլիմպիական խաղերի գործող չեմպիոն Զելիմ Կոցոևի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում ուժեղ էր գտնվել ուզբեկ մարզիկից։
Կիսաեզրափակիչում 2023թ․ աշխարհի չեմպիոնը զիջել է ճապոնացի Դոտա Արայիին։ Երրորդ տեղի համար գոտեմարտում հայ ձյուդոիստի մրցակիցը կլինի կամ ուկրաինացի Անտոն Սավիցկին, կամ մեկ այլ ռուսաստանցի՝ Նիյազ Բիլալովը։
Հավելենք, որ Ռուսաստանի 23 հոգանոց հավաքականն այս մրցաշարում հանդես է գալիս պաշտոնական դրոշի և օրհներգի ներքո։ Մրցաշարին մասնակցող մեկ այլ հայազգի ձյուդոիստ՝ Շվեդիան ներկայացնող Նարեկ Վարդանյանը (-73 կգ), ավարտել էր ելույթները 1/8 եզրափակիչում։
Հետևեք մեզ՝ այստեղ