Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումը
International«Արդար Ռուսաստան» կուսակցության նախագահ, ՌԴ Պետդումայում կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովն առաջարկել է նախատեսվող գանձումները գաջեթների և արտասահմանյան օնլայն գնումների վրա փոխարինել անդրսահմանային դրամական փոխանցումների հարկով։
2027 թվականի դաշնային բյուջեի նախագծում և 2028–2029 թվականների պլանային ժամանակահատվածի համար նախատեսվում է ներմուծել մաքսային գանձում արտասահմանյան օնլայն գնումների համար և տեխնոլոգիական գանձում գաջեթների վրա, ինչը միասին կարող է տարեկան բերել 36 միլիարդ ռուբլի։
«Սա բյուջեի համար կոպեկներ են, բայց զգալի հարված՝ քաղաքացիների դրամապանակներին, որոնք ստիպված կլինեն ավելի շատ վճարել զանգվածային պահանջարկ ունեցող ներմուծվող ապրանքների համար։ Մենք կողմ ենք գանձարանի համալրմանը և բյուջեի պակասուրդի կրճատմանը։ Բայց դրա համար պարտադիր չէ մարդկանց գրպանը մտնել։ Վերջերս «Արդար Ռուսաստան»-ը Պետդումա է ներկայացրել ոչ մի հարկ չվճարող, բայց մեր հաշվին ապրող ներգաղթյալների միջազգային փոխանցումների նկատմամբ երեքտոկոսանոց տուրքի մասին օրինագիծ։ Դա կարող է երկրին բերել տարեկան մինչև 45 միլիարդ ռուբլի՝ ավելի շատ, քան նոր գանձումները։ Ավելի լավ է աջակցել մեր օրինագծին, և բնակչությանն էլ լավ կլինի, և պետությանը»,- նշել է նա։
Միրոնովը «Gazeta.Ru»-ի հետ զրույցում առաջարկել է աշխատանքային ներգաղթյալների համար սահմանել արտաքսման ավանդ, որը նրանք կվճարեն սահմանը հատելիս։
ՆԳՆ միգրացիոն ծառայության տվյալներով՝ տարվա սկզբից Ռուսաստանի Դաշնությունից արտաքսվել է ավելի քան 100 հազար օտարերկրացի, և այդ ընթացքում արտաքսումների վիճակագրությունն աճել է 2,6 անգամ։
«Ակնհայտ է, որ իրավապահներն իսկապես սկսել են կարգուկանոն հաստատել։ Բայց այստեղ կա նաև հակառակ կողմը. որքան ավելի շատ ենք ազատվում անկոչ հյուրերից, այնքան ավելի շատ բյուջետային միջոցներ են ծախսվում դրա վրա, որոնք մարզերը ստիպված են խնդրել Մոսկվայից։ Բացի դրանից, թանկանում են տոմսերը, թանկանում է նաև հատուկ կենտրոններում պահվող արտաքսվողների պահումը։ ՍՌ-ն վաղուց է առաջարկում ելք այս իրավիճակից՝ ներգաղթյալների համար պարտադիր արտասքման ավանդ սահմանել այն չափով, որը բավարար կլինի նրանց արտաքսման ծախսերը փոխհատուցելու համար»,- նշել է պատգամավորը։
«Արդար Ռուսաստանի» առաջնորդը պարզաբանել է, որ նման ավանդը սահմանը հատելիս օտարերկրացին մուտքագրում է հատուկ հաշվեհամարին, որի միջոցները արտաքսման դեպքում կուղղվեն ծախսերի փոխհատուցմանը։ Եթե ներաղթյալը հեռանում է սեփական կամքով, ապա գումարը նրան կվերադարձվի մեկնելիս։
«Ինչ վերաբերում է նրան, թե իբր աղքատ ներգաղթյալները ոչինչ չունեն նման վճար մուծելու համար, ապա դա նրանց խնդիրն է։ Իսկ մենք պետք է լուծենք մեր բյուջեի խնդիրները և խելամտորեն ծախսենք հարկատուների փողը»,- եզրափակել է Միրոնովը։
Հետևեք մեզ՝ այստեղ