«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ
PoliticsՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավոր Վաղինակ Վարդանովը հոկտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները։
Զրուցակիցներն ընդգծել են երկու բարեկամ պետությունների և ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված սերտ կապերի զարգացման անհրաժեշտությունը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները և ԻԻՀ դեսպանը պատրաստակամություն են հայտնել աջակցելու երկկողմ ակտիվ համագործակցությանը ինչպես միջխորհրդարանական ձևաչափում, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում։