Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ
SocityԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը «armtimes.com» լրատվական կայքում 2026 թվականի սեպտեմբերի 19-ին հրապարակված հոդվածի հիման վրա ուսումնասիրություն է իրականացրել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակ զբոսայգում՝ ծառահատումների օրինականության հիմքերը պարզելու նպատակով։
Հարուցված վարչական վարույթի շրջանակում Տեսչական մարմնի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները համատեղ զննել են հատված ծառերի տեղանքը։ Զննության ընթացքում հայտնաբերվել է տարբեր տեսակների և տրամագծերի 12 ծառի կոճղ։ Դրանցից մի քանիսը հատվել են մինչև աճի դադարեցման աստիճան, իսկ մյուսներն արմատախիլ են արվել։
Հաշվարկվել է բուսական աշխարհին հասցված վնաս՝ 630.000 ՀՀ դրամի չափով։
Հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը՝ Տեսչական մարմինն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։
Հետևեք մեզ՝ այստեղ