Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին
SocityՊարոն Վարդանյանն ունի օգտակար հանածոների հետախուզման և արտադրության ավելի քան 21 տարվա փորձ, զբաղվում է նաև գիտահետազոտական գործունեությամբ։ Երկրաբանական գիտությունների թեկնածու է։
Մինչև 2022թ․ ԶՊՄԿ-ի տեխնիկական տնօրեն նշանակվելը, նա եղել է գլխավոր տնօրենի խորհրդական, այնուհետև՝ հանքարդյունաբերության պլանավորման վարչության պետ նույն ընկերությունում։ Նա աշխատել է որպես երկրաբան, խորհրդատու տարբեր կազմակերպություններում և ղեկավարել երկրաբանական հետախուզական ծրագրեր Հայաստանում և Աֆրիկյան մայրցամաքում։
Ավարտել է ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի բակալավրիատը, մագիստրատուրան և ՀՀ ԳԱԱ Երկրաբանության ինստիտուտի ասպիրանտուրան։