Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Իր անգործությամբ իշխանությունը լեգիտիմացնում է Ադրբեջանի ագրեսիան

Politics

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը «ԳԱ»-ին տված հարցազրույցում մատնանշեց Ադրբեջանի ագրեսիայի առնչությամբ աշխարհի արձագանքի բացակայության պատճառները։ «Միջազգային հանրությունը չդատապարտեց Ադրբեջանին ռազմական-ահաբեկչական ագրեսիայի համար»,- հայտարարեց նա:
Իշխանությունը լեգիտիմացնում է ագրեսիան

-Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանա-թուրքական տանդեմի ագրեսիան՝ վարձկանների ներգրավմամբ, մեկ ամիս անց էլ համարժեք գնահատական չի ստացել միջազգային հանրության կողմից, ինչի արդյունքում դեկտեմբերի 10-ին Բաքվում նկրտումներ հնչեցին Զանգեզուրի, Սևանի ու Երևանի նկատմամբ։ Ինչո՞վ բացատրել միջազգային հանրության լռությունը Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի առնչությամբ։

-Քսան տարի շարունակ հայկական դիվանագիտությունը, Մինսկի խմբի և դրա համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ձևաչափում, լուծել է խնդիրը՝ հենվելով երեք հիմնարար սկզբունքների վրա, ներառյալ ինքնորոշման սկզբունքը։ Այդ սկզբունքի իրագործումը հայկական կողմերի գլխավոր նպատակն էր։ Ցավոք, ներկայիս իշխանությունների խորապես սխալ քաղաքականության արդյունքում Հայաստանը հեռացավ այդ գծից և խնդիրը վերածեց տարածքային վեճի։ Փաշինյանը հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և վերջ», դրանով իսկ մի կողմ դնելով 20 տարի շարունակ գործադրված դիվանագիտական բոլոր ջանքերն ու առաջընթացները։ Ալիևն օգտվեց իրավիճակից և, անտեսելով 1994թ. անժամկետ համաձայնագիրը, ինչպես նաև ՄԱԿ-ի 4 բանաձևերը, որոնցում Հայաստանը չի հիշատակվել որպես հակամարտության կողմ, պատերազմ սկսեց։ Միջազգային հանրությունը չդատապարտեց Ադրբեջանին Արցախի ժողովրդի դեմ միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտմամբ իրականացվող ռազմական-ահաբեկչական ագրեսիայի համար, և դրա մեղավորը ներկայիս իշխանությունների դիրքորոշումն է։

-Քաղաքակիրթ հանրությանը հայտնի է, որ դե յուրե Ադրբեջանը 1918թ.մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանական Հանրապետության իրավահաջորդն է: Այդ երկիրը հրաժարվել է Ադրբեջանական ԽՍՀ ժառանգությունից 1991թ. հոկտեմբերի 18-ի Սահմանադրական ակտի ընդունումով, իսկ Ղարաբաղը (ընդ որում՝ նրա պատմական ողջ տարածքը, այլ ոչ միայն ԼՂԻՄ-ը) ադրբեջանական անկախ պետության մաս երբեք չի եղել…

-Միանգամայն իրավացի եք, սակայն Ադրբեջանը սկսեց ագրեսիան այն պատճառով, որ գործող իշխանությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ, դրա համար ամենաբարենպաստ պայմաններ ստեղծեց նրանով, որ մի կողմ դրեց ինքնորոշման սկզբունքը և Ադրբեջանի հետ մտավ խայթոցների պատերազմի մեջ։ Փաշինյանն ասաց. «Արցախը Հայաստան է, և վե՛րջ», ի պատասխան Ալիևը հայտարարեց. «Երևանը ադրբեջանական պատմական հող է», այդպիսով գործընթացից վերացավ կառուցողականությունը։ Միջազգային հանրության ներկայիս լռությունը շատ վտանգավոր է. չէ՞ որ խոսքը, հիշեցնեմ, ոչ միայն ահաբեկիչների ներգրավման, այլև Արցախի խաղաղ բնակչության դեմ ֆոսֆորային պատերազմի մասին է, դա միջազգային հանցագործություն է։ Այդ խորապատկերին կրկնակի հանցագործություն է Նիկոլ Փաշինյանի լռությունը, որը պատերազմի ավարտից հետո մեկ ամիս շարունակ լռություն է պահպանում։ Նա Ադրբեջանի հասցեին ոչ մի խոսք չասաց, չնշեց, որ Ադրբեջանը խախտել է ՄԱԿ-ի բանաձևերը։ Խախտել է 1994թ. զինադադարի մասին անժամկետ համաձայնագրի պայմանները, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնագրերը, ջնջել միջազգային հանրության բոլոր ջանքերը: Եզրահանգումը մեկն է. իր լռությամբ ու անգործությամբ իշխանությունը լեգիտիմացնում է ադրբեջանական ռազմա-ահաբեկչական ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ։

«Մենք այսօր ունենք 2 խնդիր»

-Ավելին, իշխանության օրենսդիր մարմնի մակարդակով հայտարարություններ են հնչում Ադրբեջանի գործողություններին հավանություն տալու վերաբերյալ, օրինակ, գերիների և ռազմագերիների նկատմամբ իբր մարդասիրական վերաբերմունքի առնչությամբ։ Ինչպե՞ս կբնութագրեք այդ հայտարարությունները:

-Փաշինյանի խորհրդարանական թիմի անդամները հանդես եկան երկու դավաճանական հայտարարություններով։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարեց գերիների և ռազմագերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի մասին, մինչդեռ սոցցանցերը հեղեղված են ծեծի ու ծանակման, ստորացումների և գլխատումների համապատասխան կադրերով, իսկ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ, իր հերթին, հայտարարեց ագրեսոր պետության հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտության մասին: Դա ասվում է հենց այն ժամանակ, երբ Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել մեր հայրենակիցներին, և երբ Սյունիքում ադրբեջանցի զինվորականներն իրենց հայեցողությամբ գծում են Հայաստանի սահմանները։

-Մեծամասնության խմբակցության պատգամավորներն ագրեսոր չեն համարում Ադրբեջանին, իսկ իրենց չեն համարում դավաճանի հանցակիցներ, որը թշնամուն հանձնեց տարածքները, իսկ հետո իր դավաճանությունը վերագրեց բանակի պարտությանը: Դեռ ինչքա՞ն պիտի ժողովուրդը հանդուրժի «Իմ քայլը» խմբակցության այդ նվաստացուցիչ դիրքորոշումը։

-Մենք այսօր ունենք 2 խնդիր. առաջինը Ադրբեջանն է, իսկ երկրորդը՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը, որը սպասարկում է ադրբեջանական ղեկավարության շահերը։ Ինչո՞վ բացատրել վարչապետի լռությունը Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտման վերաբերյալ։ Ոչ մի խոսք խաղաղ բնակչության ոչնչացման նպատակ հետապնդող ֆոսֆորային ռմբակոծությունների մասին, ոչ մի խոսք գերության մեջ հայտնված մեր հայրենակիցների կտտանքների ու նվաստացումների մասին, ոչ մի խոսք այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարությունը պետք է կանգնի միջազգային դատարանի առջև՝ զանգվածային սպանությունների, խաղաղ բնակչության նկատմամբ կտտանքների և ծանակման համար: Դրա փոխարեն մենք լսում ենք ադրբեջանական կողմի հայտարարությունները մեզ բռնակցում պարտադրելու մտադրության և Հայաստանին պատկանող տարածքների տեսքով դա փոխարինելու պատրաստակամության մասին։ Այսօր Հայաստանի ղեկին բացահայտ ադրբեջանամետ իշխանություն է, և այն վարում է բացահայտ ադրբեջանամետ քաղաքականություն։ Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա ես չէի ասի, թե նա համամիտ է խորհրդարանական մեծամասնության դիրքորոշմանը, ինչի վկայությունն են զանգվածային բողոքի ակցիաները…

-Փաշինյանի հրաժարական տալ չցանկանալը շատերը բացատրում են նրանով, որ դեռևս ավարտված չէ Սյունիքը հանձնելու դավաճանական ծրագիրը, և որ այդ ծրագրի իրականացումը սարերի հետևում չէ։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ կանխատեսումներին։

-Դատելով այն բանից, թե ադրբեջանցիներն ինչպես են իրենց պահում այնտեղ, անհանգստության լուրջ առիթ կա։ Հայկական տարածքում խորանալու հակառակորդի փորձերին դիմադրում են միայն տեղի իշխանությունն ու տեղի բնակչությունը։ Ուշադրություն դարձրեք. Փաշինյանը պատասխանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բոլոր ելույթներին, ՀՀԿ բոլոր հայտարարություններին, նա արձագանքում է բոլորին, բացի Ալիևից։ Վերջինս նրան ծաղրանքով անվանում է «հարբած խեղկատակ», ինչին ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ իր շրջապատը չեն արձագանքում։

«Նման բան կարող էր անել միայն անմեղսունակը կամ դավաճանը»

-Արձագանքի բացակայությունը կարելի է բացատրել վախով. չէ՞ որ համարժեք պատասխանի դեպքում Ալիևը կարող է ինչ-ինչ տեղեկություններ հաղորդել Փաշինյանի մասին... Երրորդ նախագահի գրասենյակը հրաժարվեց մեկնաբանել Լուկաշենկոյի և Սերժ Սարգսյանի զրույցի ձայնագրությունը, իսկ դուք ի՞նչ կարող եք հավելել 5 միլիարդի մասին, որ կարող էին առաջարկել Փաշինյանին Ալիևի սխեմայով կապիտուլյացիայի դիմաց:

-Կարծում եմ, ամեն ինչ ծայրաստիճան պարզ է։ Սերժ Սարգսյանի և Փաշինյանի միջև տարբերությունն ակնհայտ է։ Առաջինը ազատագրեց հողը, հաղթանակ տարավ երկու պատերազմներում, երկրորդը տանուլ տվեց պատերազմը, տվեց 5 հազար զոհ և 10 հազար վիրավոր, հանձնեց տարածքներն ու ծնկի իջավ Ադրբեջանի առջև։ Այս իշխանությունն ի վիճակի չէ պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերն ու ապահովել անվտանգությունը, ուստի պետք է հեռանա։ Պետության ղեկին Փաշինյանի ու իր թիմի գտնվելու ամեն օրը սպառնալիք է մեր անվտանգությանը։ Բոլոր նրանք, ովքեր սատարում են Փաշինյանի ռեժիմին, ոչ միայն արդարացնում են Արցախի դեմ իրականացված ագրեսիան, այլև նպաստում Հայաստանի դեմ ադրբեջանա-թուրքական տանդեմի նոր ագրեսիային։

-Փաշինյանը չի հեռանում այն պատճառով, որ դեռ էլի ինչ-որ բան է պարտք իր արտաքին տերերին. համաձայնեք, նման քանակությամբ տարածքներ հնարավոր չէր հանձնել անտեղյակության կամ տգիտության պատճառով, այդպիսի ծավալը վկայում է նախապես ծրագրված դավաճանության մասին։ Նման մասշտաբի պարագայում սխալի մասին խոսք անգամ լինել չի կարող, այստեղից եզրահանգում է բխում Սյունիքին սպառնացող վտանգի մասին, այնպես չէ՞։

-Համամիտ եմ. եթե նույնիսկ ենթադրենք, թե Ադրբեջանը պատերազմ է վարել իր տարածքում, ապա ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը: Ի՞նչ կապ ունի Արևմտյան Ադրբեջանի ցամաքային սահմանը Նախիջևանի հետ, ինչո՞ւ է Փաշինյանը համաձայնել դրան։ Ինչո՞ւ հանձնեց Հադրութն ու Շուշին, Մարտակերտի, Ասկերանի գյուղերը... Ես արդեն ասել եմ, որ նման բան կարող էր անել միայն անմեղսունակը կամ դավաճանը։ Նա հիմա էլ իր լռությամբ նույն ուղեգիծն է իրականացնում, չպատասխանելով Ալիևի հարձակումներին, չպաշտպանելով պետության շահերը... Փոխարենը վայրկենապես արձագանքում է ընդդիմադիր ուժերի բոլոր հայտարարություններին։ Ուզում եմ հատուկ ընդգծել. բոլոր նրանք, ովքեր այս օրերին նստած են տանը, իրենց անգործությամբ ու լռությամբ օժանդակում են հայկական տարածքների հանձնմանը։ Այո՛, այսօր վտանգված է Սյունիքը, այո՛, պետական կառույցների ներկայացուցիչների փոխարեն՝ ադրբեջանցի զինվորականների հետ բանակցում են տեղի բնակիչներն ու ինքնակառավարման մարմինների անդամները։ Ցանկանում եմ հիշեցնել, որ Թուրքիայի նպատակը ոչ թե Արցախն է, այլ Սյունիքը, որի միջով ծրագրվում է անցկացնել Մեծ Թուրանի ճանապարհը։ 2,5 տարի շարունակ ես խոսում եմ պանթուրքիզմի սպառնալիքի մասին, մինչև հիմա Լիլիթ Մակունցն ու իր նմանները պատասխանել են ինձ, թե Թուրքիան չի միջամտի պատերազմին։ Իրականում ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես ստացվեց. ո՞վ է պատասխան տալու դրա համար։

 

IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBank