Վեգա ընկերությունը COP17-ի մասնակից
SocityԵրևանում մեկնարկել է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը, որը համախմբում է բնության պահպանության և կենսաբազմազանության ապագայի հարցերով զբաղվող միջազգային կառույցների, մասնագետների և տարբեր ոլորտների ներկայացուցիչների։
Համաժողովի շրջանակներում գործող «Կանաչ գոտում» Վեգան ներկայացնում է նաև նոր նախաձեռնություն՝ Electrolux-ի հետ համատեղ։ Ընկերությունը ներկայացնում է օգտագործված մարտկոցների ընդունման նոր սարք, որը հնարավորություն կտա այցելուներին մարտկոցները հանձնել վերամշակման և դրա դիմաց կուտակել cashback միավորներ։ Կուտակված միավորները հնարավոր կլինի օգտագործել բոլոր Վեգա սրահներում գնումներ կատարելիս։
Վեգայի գործունեության առանցքում են էլեկտրոնային թափոնների և օգտագործված մարտկոցների հավաքագրումը, վերամշակման մշակույթի խթանումը և բնապահպանական պատասխանատվության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումը։ Նախաձեռնությունների նպատակն է նպաստել ռեսուրսների ավելի պատասխանատու օգտագործմանը և կայուն զարգացման սկզբունքների տարածմանը։
Վեգայի մասնակցությունը COP17-ին հնարավորություն է ներկայացնելու ընկերության բնապահպանական մոտեցումները միջազգային միջոցառման շրջանակում, ինչպես նաև ընդգծելու մասնավոր հատվածի դերը բնապահպանական խնդիրների լուծման գործում։