Բելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումը
EconoмицсԲելառուսի կառավարությունն արգելել է Լատվիայից որոշ ապրանքների ներմուծումը, այդ թվում՝ ձկան պահածոների։ Այս մասին հայտնել է Բելառուսի կառավարության մամուլի ծառայությունը։
«Նման որոշում է ընդունվել՝ կապված Բելառուսի հետ հարաբերություններում լատվիական կողմի ոչ կառուցողական մոտեցումների և ոչ բարեկամական հռետորաբանության պահպանման հետ», — ասվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունից հավելել են, որ սահմանափակումը տարածվում է լատվիական ծագում ունեցող ապրանքների լայն շրջանակի վրա, այդ թվում՝ ձկան պահածոների և արդյունաբերական տարբեր արտադրատեսակների։
Հետևեք մեզ՝ այստեղ