Русский
Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян Российская теннисистка Алина Чараева будет представлять Армению 

Կոնստանտին Իշխանովը ողջունում է Հայաստանի լավագույն երաժիշտներին InClassica ​​փառատոնին Մալթայում

 Արդեն մի քանի ամիս անց Հայաստանից երաժիշտները կբարձրանան InClassica երաժշտական շքեղ փառատոնի բեմ, որը կանցկացվի Մալթայում ապրիլի 17-ից մայիսի 11-ը: Մեր երկրի ներկայացուցիչները կմեկնեն միջերկրածովյան կղզի փառատոնի կազմակերպչի` Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի հրավերով: Համերգներին ելույթներից բացի, երաժիշտները կմասնակցեն նաեւ Մալթայի դասական երաժշտության ակադեմիային:

Բազմաթիվ մրցանակների դափնեկիր Սերգեյ Խաչատրյանը եւ Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախումբը (ՀՊՍՆ)` դրա հիմնադիր, գեղարվեստական ​​ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հայկական մշակույթի իսկական տոն են նախապապատրաստում միջազգային բեմում: Մայիսի 10-ին կայանալիք համերգին երաժիշտները կկատարեն Յան Սիբելիուսի ջութակի ռե մինոր կոնցերտը եւ Արամ Խաչատրյանի № 2 սիմֆոնիան, որը հայտնի է նաև որպես «Զանգով սիմֆոնիա»: Կոմպոզիտորն այս ստեղծագործությունը նվիրել է Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերին: Արդեն երկար տարիներ սիմֆոնիան ընդգրկվել է Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի ռեպերտուարում, եւ երաժիշտները դրա կատարումը հարգանքի տուրք են համարում իրենց ժողովրդի սխրանքի հիշատակին:

Բացի Հայաստանից մենակատարներից եւ նվագախմբերից, փառատոնին կմասնակցեն լեգենդար դաշնակահարներ Մարթա Արգերիխը, Գրիգորի Սոկոլովը, Ռուդոլֆ Բուխբինդերը, ինչպես նաեւ դասական բեմի այլ աստղեր Դանիել Հոուփը, Գոթյե Կապյուսոնը, Դանիել Դե Նիսեն, Մաքսիմ Վենգերովը, Գիդոն Կրեմերը, Դենիս Մացուեւը, Անդրեասը Օթենսամերը եւ շատ ուրիշներ: Նրանք բոլորը կհավաքվեն արեւոտ կղզու վրա InClassica կոչվող միջազգային երաժշտական ​​տոնին:

Բացի այդ, ՀՊՍՆ-ն ստանձնի Մալթայի միջազգային Classicpiano մրցույթի ռեզիդենտ նվագախմբի դերը, որը եւս տեղի կունենա փառատոնի ընթացքում: Classicpiano-ն «14 ճանապարհ դեպի Մալթա» դաշնակահարների մրցույթի վերջին փուլը կդառնա: Նախնական մրցումներն անցկացվում էին երկու տարի ամբողջ աշխարհում` Ավստրիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Իսրայելում, Ճապոնիայում, Իտալիայում, Հարավային Կորեայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Ռուսաստանում, Հայաստանում եւ Գերմանիայում: Յուրաքանչյուր երկրից հինգ հաղթող հրավիրվել է Մալթա եզրափակիչ մրցույթին: Այսպիսով, Classicpiano-ն կհավաքի լավագույն արդյունքներ ցույց տված 70 երիտասարդ երաժիշտների: Մրցույթը կանցկացվի չորս փուլով, որոնց ընթացքում մենակատարները կցուցադրեն իրենց տաղանդը դասական եւ ժամանակակից երգացանկի կատարման մեջ: Ելույթները կուղեկցի ՀՊՍՆ-ն, որպես դիրիժորհանդես կգա իտալացի Ջանլուկա Մարչանոն:

 

Կոնստանտին Իշխանով

Փառատոնին կմասնակցի նաեւ հայ դաշնակահար եւ դիրիժոր Նիկիտա Մնդոյանցը: «Այս երեք շաբաթների ընթացքում Մալթայում միջոցառումների լիարժեք շրջանակ կլինի դասական երաժշտության ոլորտից: Դժվարությամբ եմ հավատում դրան: Շատ հազվադեպ է պատահում ոչ թե պարզապես ներկա լինեն մեկ երաժշտական ​​իրադարձությանը, այլեւ մի քանի շաբաթ անընդմեջ ամբողջությամբ ընկղմվել այս աշխարհի մեջ` համերգներով, մրցույթներով, կրթական ծրագրերով եւ այլ միջոցառումներով, որոնք տեղի կունենան Վալետայում բառացիորեն ամեն քայլափոխի: Ես անհամբեր սպասում եմ Մալթա գալու եւ դասական այս մթնոլորտում ընկղմվելու հնարավորությանը, միանալու մարդկանց համայնքին, ովքեր նույնքան տարված են այս աշխարհով, որքան եւ ես: Կասկած չունեմ, որ դրանք հիանալի երեք շաբաթ կլինեն ինչպես հանդիսատեսի, այնպես էլ մեզ` կատարողների համար»,- խոստովանեց երաժիշտը:

ՀՊՍՆ-ի գեղարվեստական ​​ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը փառատոնի բեմ դուրս կգա նաեւ այլ կոլեկտիվների հետ: Նրա ղեկավարությամբ հանդես կգան Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը (որի գլխավոր դիրիժորն է նա), Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանի ազգային նվագախումբը, Ռեյնլանդ-Պֆալցա գերմանական պետական ​​ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբն Անգլիայից:

Հայ երաժիշտներ Հայկ Ղազազյանը, Զոհրաբ Թադեւոսյանը, Նիկիտա Մնդոյանցը եւ Ստեփան Սիմոնյանը Մալթայի դասական երաժշտության ակադեմիայում հանդես կգան որպես դասախոսներ: InClassica փառատոնի այս կրթական ծրագիրը վաղուց ի վեր դարձել է Եվրոպայում երաժշտական ուսուցման ամենախոշոր եւ հավակնոտ նախագծերից մեկը:

Հայկ Ղազազյան. «Ես անչափ ուրախ եմ նորից Մալթա գալու համար: Սա սքանչելի վայր է, որտեղ ինձ բախտ է վիճակվել լինել արդեն մի քանի անգամ: Այս տարի ուղեւորությունից ես առանձնահատուկ ակնկալիքներ ունեմ՝ փառատոնը նշում է իր 10-ամյակը, եւ ծրագրում հայտարարված են դասական երաժշտության ամենախոշոր համաշխարհային աստղերը: Իր թափով զարմացնում է նաեւ Մալթայի դասական երաժշտության ակադեմիան: Ակադեմիայի ուսանողների բախտն աներեւակայելիորեն բերել է. նրանք ուսանելու են եւ գործնական փորձ են ձեռք բերելու աստղերի մոտ, մասնակցելու են ակադեմիայի համերգներին եւ այցելելու են փառատոնի համերգներին: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամին եւ նրա նախագահ Կոնստանտին Իշխանովին հրավերի եւ այս նախագծերի կազմակերպման համար, որոնք դասական երաժշտությունն ու կրթությունը առաջ են մղում ամբողջ աշխարհում»:

Երաժշտական ակադեմիան կտեւի երեք շաբաթ: Բացի հայ դասախոսներից, կմասնակցեն Ռուսաստանի, Եվրոպայի եւ Ամերիկայի բարձրագույն ուսումնական հյաստատությունների առաջատար պրոֆեսորներ, ինչպես՝ Պավել Գիլիլովը, Բեռնդ Գետցկեն, Պիտեր Դոնոխոն, Աննա Չումաչենկոն, Զախար Բրոնը, Դավիդե Ալոնյան, Ջուլիանո Մացոկանտեն եւ այլք:

Հայ հայտնի ջութակահար եւ դասախոս Զոհրաբ Թադեւոսյանը նշել է. «Ես ուղղակի հիացած եմ, թե ինչպիսի երաժիշտներ կդառնան իմ գործընկերները Մալթայի երաժշտական ակադեմիայում դասավանդելիս: Ինձ համար մեծ պատիվ է այդպիսի ականավոր անհանտների հետ աշխատելը: Այս ակադեմիան համանման նախագծերից տարբերվում է իր թափով եւ դասավանդման մակարդակով, եւ ես անչափ ուրախ եմ այն սաների համար, որոնք այն կհաճախեն: Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի եւ նրա նախագահ Կոնստանտին Իշխանովի նախագծերը մշտապես բարձր մակարդակով են անցնում, եւ իմ կողմից ես խոստանում եմ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի InClassica հոբելյանական փառատոնը եւ ակադեմիան երկար մնան իմ աշակերտների հիշողության մեջ»:

Բացի վարպետաց դասերից, ակադեմիայի շրջանակում տեղի կունենա ցերեկային համերգների շարք՝ Հայաստանից հայտնի մենակատարների մասնակցությամբ՝ Կարեն Շահգալդյանի (ջութակ) եւ Կամո Սեյրանյանի (դուդուկ): Ակադեմիայի նոր նախաձեռնությունը կդառնա նաեւ երիտասարդ վիրտուոզների ելույթը, որոնք ելույթ կունենան «YoungClassicalStars» ծրագրում:

«Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը Հայաստանի հետ համագործակցության երկարատեւ եւ հաջողված պատմություն ունի: Մենք բազմիցս աշխատել ենք մեծ թվով տաղանդավոր երաժիշտների հետ, որոնցով կարող է պարծենալ այս սքանչելի երկիրը: Այս տարի նրանք ընդգրկվելու են բոլոր իրադարձությունների մեջ՝ InClassica միջազգային փառատոնի Х համերգներում, Մալթայի դասական երաժշտության ակադեմիայում, «ClassicPiano» մրցույթում: Այս միջոցառումները մեծ տոն կդառնան ամբողջ աշխարհում դասականի սիրահարների համար, եւ ես ուրախ եմ, որ Հայաստանի երաժշտական համայնքը այսպես լայնորեն ներկայացված կլինի միջազգային ասպարեզում»,- ասել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախագահ Կոնստանտին Իշխանովը:

Ակադեմիայի բոլոր ուսանողները կարող են ազատ հաճախել InClassica փառատոնի համերգներին: Ուսումից հետո յուրաքանչյուրը կստանա պատվավոր դիպլոմ, որը հաստատում է վարպետաց դասերին մասնակցությունը:

InClassica-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալ եւ տոմսեր ամրագրել կարելի է փառատոնի պաշտոնական կայքում:

Հեղինակ՝ Ջուլիան Ֆրանկալանսա

Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с Хаменеи