Русский
BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точности Пашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в Азербайджан «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рождения Константин Орбелян номинирован на премию Cultural Icon Award В Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООН Трамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у власти В Германии сошел с рельсов поезд метро В Армении 27 января объявлен днем памяти погибших при защите Отечества Главный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить Гренландию Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭС Россия может увеличить срок пребывания в стране перевозчиков из Армении Трамп заявил, что больше не будет думать только о мире 

Վազգեն Թևանյանի հաջողության գաղտնիքը. ինչպես են փոքր քաղաքում դաստիարակում չեմպիոնների

Спорт

Ազատ ոճի ըմբշամարտիկ Վազգեն Թևանյանը Տոկիո-2020-ի մրցագորգ դուրս կգա օգոստոսի 6-ին՝ Երևանի ժամանակով 11:30-ից:

Վազգեն Թևանյանը 2015թ․ պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2018թ․ երիտասարդների Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ 2019-ին նվաճել է մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչումը։ 2020-ին կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգված մեծահասակների աշխարհի առաջնությանը փոխարինած աշխարհի անհատական գավաթի խաղարկությունում նվաճելով ոսկե մեդալ՝ նա փաստացի իր քաշային կարգում դարձել է աշխարհում ուժեղագույնը: Բուդապեշտում տեղի ունեցած ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Վազգեն Թևանյանը եզրափակչում 9-0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Հաջի Ալիևին։  

Ո՞րն է Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում մասնակցության իրավունք նվաճած 21-ամյա Վազգեն Թևանյանի հաջողության գաղտնիքը։ Յուրաքանչյուր մարզիկի հաջողության պատմությունը, բնականաբար, սկսվում է մարզադպրոցից և մարզիչներից, ում ղեկավարությամբ նա մարզվում ու սովորում է։

Վազգեն Թևանյանի կենսագրությունը մի պատմություն է այն մասին, թե ինչպես են Հայաստանի փոքր քաղաքում դաստիարակում չեմպիոնների։

Վազգենն Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սան է, որտեղ մարզվելու են գալիս Արտաշատից և հարակից բնակավայրերից։ Ինչպես շատ երեխաներ, Վազգեն Թևանյանը նույնպես իր սպորտային կարիերան սկսել է այստեղ՝ դառնալով միջազգային տարբեր մրցաշարերի չեմպիոն։

«Միշտ սիրել եմ սպորտը։ Ծանոթ ընկերներ ունեի, որ խորհուրդ տվեցին զբաղվել ըմբշամարտով։ Ես այլ քաղաքում էի ապրում, այնպես որ՝ ստիպված էի ամեն օր գնալ Արտաշատ՝ հիմնականում ավտոբուսով, երբեմն՝ տաքսիով։ Արդյունքներից դատելով՝ իզուր չէր, որ խորհուրդ տվեցին զբաղվել ըմբշամարտով»,- պատմում է Վազգեն Թևանյանը։

Վազգենին համեմատում են նույն դպրոցի մեկ այլ սան, լեգենդար ըմբիշ Արայիկ Գևորգյանի հետ, որը նույնպես ապրում էր Արտաշատից ոչ հեռու, հաղթել է պատանեկան և երիտասարդական բազմաթիվ առաջնություններում, դարձել է աշխարհի եռակի չեմպիոն, ոսկե մեդալներ է շահել Եվրոպայի առաջնություններում։ Արայիկին մարզում էր Ռազմիկ Գոլեցյանը։ Այժմ հոր մարզչական գործը շարունակում է նրա որդին՝ Ռաֆիկ Գոլեցյանը, հաղթողի պատվանդանին հասցնելով բազմաթիվ սպորտսմենների։

Այժմ Արտաշատի մարզադպրոցում պարապում է ավելի քան 200 մարզիկ, և դա հսկայական ծանրաբեռնվածություն է 5-6 մարզիչների համար, որոնք շատ դեպքերում աշխատում են բացառապես էնտուզիազմի հիման վրա։ Մարզիկները խոստովանում են՝ Արտաշատի դպրոցը հրաշալի վայր է ըմբշամարտով զբաղվելու համար. կան բոլոր հնարավորությունները, մեծ մարզասրահ և այլն։  Ռաֆիկ Գոլեցյանի, Վարդան Գյուրջյանի, Սերյոժա Բարխուդարյանի և Վաչիկ Խաչատրյանի աշխատանքը ոչ միայն տվել է արդյունք, այլև նոր շունչ Հայաստանում ազատ ոճի ըմբշամարտին։

Արտաշատի մարզադպրոցում հատուկ ուշադրություն են դարձնում կրտսեր սերնդի ըմբիշներին։ Փոքր տարիքից նրանց մեջ դրվում է հաղթողի հոգեբանություն։ Գործում է ապագա չեմպիոնների պատրաստման մի ամբողջ համակարգ, որը տալիս է հսկայական արդյունքներ։ Դպրոցի արդյունքները չեն սահմանափակվում միայն Վազգենի հաջողություններով։ Տարբեր տարիների Եվրոպայի և աշխարհի առաջնություններում մեդալներ են վաստակել էմին Գևորգյանը, Նարեկ Հովհաննիսյանը, Արման Անդրեասյանը, Գենիկ Ասատրյանը, Գեղամ Գալստյանը, Հրաչյա Մարգարյանը, Սարգիս Բեգոյանը, Լևիկ Միքայելյանը, Հայկ Գասպարյանը, Նարեկ Գրիգորյանը, Անուշավան Բարսեղյանը, Սաշա Պետրոսյանը, Արայիկ Այվազյանը։ Այս տարվա առաջին կիսամյակում ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններ են անցկացվել բոլոր տարիքային խմբերում, և բոլոր տարիքային կատեգորիաներում էլ մարզադպրոցի սաներն արժանացել են մեդալների (ցավոք, ոչ ոսկի), ինչը մեծ արդյունք է 25000 բնակչություն ունեցող համայնքի համար։ Աշխարհում նման ցուցանիշ ունեցող դպրոցները եզակի են։

«ՀՀ և ՀԽՍՀ սպորտի պատմության մեջ ազատ ոճի ըմբշամարտում օլիմպիական չեմպիոններ չենք ունեցել։ Մեր երազանքը Հայաստանին այս մարզաձևում օլիմպիական չեմպիոն պարգևելն է, և Շահեն Մելիքյանի (Շահեն Մելիքյան՝ իրավաբան, ում պապը Հայաստանի վաստակավոր մարզիչ Կարպուշ Մելիքյանն է, որի ջանքերով Արտաշատում հիմնադրվել է ըմբշամարտի սեկցիան) հետ մեր համատեղ աշխատանքն այս նպատակին է ուղղված»,- ասում է Արտաշատի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի տնօրեն, ՀՀ վաստակավոր մարզիչ, Վազգեն Թևանյանի անձնական մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանը։

Եվ որպես վերջաբան մեջբերենք այսօր օլիմպիական խաղերին պատրաստվող Վազգեն Թևանյանի խոսքերն իր հարազատ դպրոցի մասին, ինչը շատ լավ բնութագրում է մարզադպրոցի հաջողության կոնցեպտը. «Մենք հրաշալի դպրոց ունենք՝ լավագույն դպրոցներից մեկը, որտեղ մարզիչները նախ սովորեցնում են լինել լավ մարդ և հետո միայն՝ լավ մարզիկ։ Երկրորդն առանց առաջինի անհնար է»։

Արփի Գաբրիելյան

Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст» У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам ВардеванянЕАЭС и Россия — в основе экономики Армении: цифры, рынки и зависимости Министр юстиции РА приняла посла БолгарииВ Гренландии отметили спад экономической активности после угроз США«Крылья единства»: Армении необходимы четкая экономическая модель и архитектура промышленной трансформацииПо делу о смерти военнослужащего есть задержанныйУиткофф назвал четыре требования США к ИрануЗа большие деньги – да: В Армении вновь простят уклонистов«Армянские Орлы» поддерживают дружественные власти и народ Ирана: Дональд Трамп является разрушительным диктатором для независимых и суверенных государств․ Хачик АсрянДействительно «суверенная», действительно «справедливая» сделка: «Паст»Кто в итоге сдал земли? «Паст»Те, кто обогащается за счет государства, считают «завтраки» других: «Паст»С этими властями они даже не пойдут на «жертвенную трапезу»: «Паст»Эдгар Мовсесян подписал контракт с греческим футбольным клубом «Ханья»Армения — перед политическим испытанием: что ожидается на выборах Геворг Суджян, Давид Давтян, Виген Эулджекджян и Вагиф Хачатрян переданы АрменииНезабываемые моменты и выгодное предложение в Myler Mountain Resort: Idram&IDBankКомпания Idram подводит итоги 2025 года Сила одного драма: 5 788 105 драмов — благотворительному фонду City of Smile Армения останется в ЕАЭС столько, сколько это будет возможно — ПашинянБелый дом назвал уместным жестом показанный Трампом рабочему средний палец