Русский
Армянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже» Трамп рассмешил Сталлоне на вручении премии Brent подорожала до $62,46 за баррель Власти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: Карапетян Папа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия» Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в Армении Путин: Товарооборот с Арменией скорректировался Пашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и Турцией Госдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление Газы Песков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия Украине Армянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь» 

Վիտալի Բալասանյանին հիվանդանոց են տեղափոխել

Общество

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտման։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։

Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է ԱՀ Քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության սպառնալիքի կասկածանքով։ Վիտալի Բալասանյանից բացի իրավապահները ձերբակալել են նրա որդուն՝ Արթուր Բալասանյանին, եղբորը՝ Վաչիկ Բալասանյանին, որոնք հարցաքննվել և ազատ են արձակվել, իսկ Վիտալի Բալասանյանի ձերբակալության իրավաչափության հարցով բողոքը դատարանի կողմից մերժվել է։ Ձերբակալվել է նաև Բալասանյանի քեռորդին՝ Գարիկ Յուզբաշյանը։

Վիտալի Բալասանյանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը հայտնել է, որ դատարան ներկայացված բողոքով արձանագրել էին, որ ձերբակալման նպատակն, ըստ էության, պետք է լիներ «հանցագործության կատարումը և հանցագործություն կատարելուց հետո փախուստը կանխելը», արձանագրության մեջ, սակայն, նման նպատակ առկա չէր։ Դատարանը, մերժելով բողոքը, գտել է, որ «որոշման մեջ ակնհայտ է, թե որն է ձերբակալման նպատակը»։ Դատական ակտը, ըստ փաստաբանի, հակասական է, չպատճառաբանված, տարօրինակ. «Որակական առումով, թե իրավունքի մեկնաբանման՝ այդ դատական ակտը «քննչական մարգարիտներում» տեղավորելու դատական ակտ է, իհարկե՝ բացասական առումով»։ Ձերբակալումից հետո Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է, պատրաստակամություն հայտնել ցուցմունք տալու, մանրամասն նկարագրել հանգամանքները։ Այս պահին նրան մեղադրանք առաջադրված չէ։

Ռաֆայել Մարտիրոսյանն ասել է, որ Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Իսկ թե ինչու է վատթարացել առողջական վիճակը, արդյոք դա կարող է կապված լինել անհամաչափ ուժի կիրառման հետևանքով ստացված մարմնական վնասվածքների հետ՝ փաստաբանը հայտնեց, որ Վիտալի Բալասանյանը նախկինում սրտի հետ կապված բժշկական միջամտության է ենթարկվել, հավանաբար, այդ գործողությունները նպաստել են՝ առողջական վիճակի վատթարացմանը՝ սրտի հետ կապված։

«Այն, որ Բալասանյանի մարմնի վրա առկա են մարմնական վնասվածքներ, սա բացահայտ է։ Բերման ենթարկելու ընթացքում ֆիզիկական նման ուժի կիրառումը համարժեք չէր, առավել ևս, որ Բալասանյանը որևէ դիմադրություն ցույց չի տվել, իրեն չի բացատրվել, որ բերման են ենթարկում։ Վիտալի Բալասանյանը պարզապես հայտնել է, որ իրենց գործողություններն իրավաչափ չեն, չեն գործում Քրեական դատավարության օրենսգրքի և Հետախոզության մարմինների մասին օրենքի դրույթների համաձայն։ Այսքանը։ Իսկ երբ ցանկացել են բերման ենթարկել, քաշքշուկ է եղել, ոլորել են ձեռքերը և այդ ժամանակ էլ վնասվածքներ են ստացել»,- ասել է փաստաբանը՝ նշելով, որ ըստ ԱԱԾ ծառայողների ցուցմունքների՝ Վիտալի Բալասանյանը դիմադրություն է ցույց տվել, մինչդեռ, պաշտպանության կողմը հայտնել է, որ կան ապացույցներ, այդ թվում՝ վկաներ, որոնք ցուցմունք են տալու Վիտալի Բալասանյանի՝ բարեխիղճ ենթարկվելու մասին։ Քննիչը որոշում է կայացրել Վիտալի Բալասանյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին։

Նշենք, որ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Այսինքն՝ տվյալ հանցանքի հասարակական վտանգավորությունը ցածր է, ըստ այդմ, փաստաբանի դիտարկմամբ՝ ձերբակալման հնարավորությունը հեռանում է։ Հարցին՝ արդյո՞ք Վիտալի Բալասանյանին ինչ-որ գործընթացներից մեկուսացնելու խնդիր էին լուծում իրավապահ մարմինները՝ Մարտիրոսյանը պատասխանել է. «Մենք դժվարանում ենք այս պահի դրույթամբ հայտարարել, թե արդյոք այդ գործողությունները քաղաքական նպատակներ հետապնդում են, թե ոչ։ Ընդ որում, նաև հարցադրում եմ արել պարոն Բալասանյանին, թե արդյոք սա դիտարկվում է քաղաքական համատեքստում, պարոն Բալասանյանը հայտարարել է, որ դեռևս անորոշ է և հստակ չի կարող հայտարարել այն մասին, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, սակայն հետագա գործընթացները, իհարկե, լիովին կբացահայտեն, թե ինչ նպատակ է հետապնդում պարոն Բալասանյանի ձերբակալությունը»։

Ինչ վերաբերում է խուզարկությանը, հարցին՝ արդյո՞ք ինչ-որ իրեր առգրավվել են, ի վերջո, պարզվել է, թե ինչ էին փնտրում, փաստաբանը պատասխանել է, որ որևէ տեղեկություն չունեն խուզարկության ընթացքում ձեռք բերված գույքի մասին, թե ինչ են հայտնաբերել, ինչ՝ չեն հայտնաբերել, ինչ են ցանկացել հայտնաբերել՝ հայտնի չէ։

«Վիտալի Բալասանյանը խնդրել է ԱԱԾ աշխատողներին հայտնել, թե ինչ առարկա է իրենց հետաքրքրում, որ կարողանա կամավոր հանձնել, սակայն որևէ պատասխան չի ստացվել»,- ասել է նա։

Армянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Сотрудничество между фондом «Музыка во имя будущего» и «Барур» - во имя распространения армянской музыкиЮнибанк завершил размещение бессрочных облигаций раньше срокаРазве дворовая команда сможет победить профессионалов. Аршак КарапетянСтипендии для 100 студентов из Арцаха в рамках программы IDBank «Бок о бок»Подведены итоги второго конкурса финансовой грамотности Junius Кому и за что благодарен Пашинян?... «Паст»В конце года правительство занято «соскабливанием» денег: «Паст»Что происходит, когда одного человека нет в Армении? «Паст»Роберт Амстердам рассказал престижному телеканалу о преследовании христиан в АрменииПутин: Товарооборот с Арменией скорректировалсяПашинян заявил Путину о важности восстановления ж/д, соединяющих Армению с Азербайджаном и ТурциейГосдеп опроверг сообщения о $60 млрд США на восстановление ГазыПесков: данные о якобы желании РФ восстановить сферы влияния СССР ошибочны НАТО откроет в Румынии крупный центр для поставок оружия УкраинеАрмянский фильм победил на Первом морском молодежном фестивале вертикального кино и видео «Золотой Якорь»Украинские беспилотники атаковали причалы и суда в крупном нефтяном порту Краснодарского краяЗолото подорожало выше $4380 за унцию и обновило ценовой рекордВласти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в Венесуэле"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Путин: Такой армии, как у России, нет ни у одной страны в миреАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцДобро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять лет