Русский
Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войн Посол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением региона Трамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский пролив ЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной Аргентины Анна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионе Рынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем Востоке Роберту Кочаряну запретили выезд из Армении В Иране раскрыли 14 пунктов мирной сделки с США Армения лишена демократии – диктатура против народа: Нарек Карапетян Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборах Судья предупредил Оганяна о возможном принудительном приводе 

«Զատիկի» սանի հետ սեքսուալ գործողություններ կատարող անչափահասը կալանավորված է

Право

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Զատիկ» երեխաների աջակցման կենտրոնն այսօր երեխաների խնամքի ամենասկանդալային հաստատությունն  է։ Մի քանի ամիսը մեկ այստեղ արտառոց դեպքեր են գրանցվում։ Վերջինը անչափահաս` 15-ամյա Ն․ Բաբայանի հանդեպ կատարված սեքսուալ բռնությունն էր։ Նախնական տվյալներով, նա հայտնել է Ավանի հոգեկան առողջության կենտրոնի աշխատակիցներին, որ մանկատան երեք սաներն իր նկատմամբ բռնի կերպով սեքսուալ բնույթի գործողութուններ են կատարել։ 

Երեխան, որը, մեր տվյալներով, տղա է,  նշել է տղաների անուններ՝ Հովհաննես, Ջոն և Աբրիկ։ Դեպքից հետո երեխան հոգեկան խնդիրներ է ունեցել։ Դիմել է Ավանի կենտրոն ու ախտորոշում ստացել՝ «սուր հալյուցինատոր համախտանիշ»։  

Քննչական կոմիտեն մեր հարցմանն ի պատասխան հայտնեց, որ դեպքի առիթով վարույթ է նախաձեռնվել։ «Մեկ անչափահասի մեղադրանք է ներկայացվել։ Նա կալանավորված է։ Որևէ այլ տեղեկություն, երեխաների շահերից ելնելով, չեմ կարող տրամադրել։ Եվ տուժողն է անչափահաս, և կատարողը», - ասաց կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ 

Կալանավորվածը նույն մանկատան սան է, մեր տվյալներով, տուժող երեխայի թվարկած անձանցից մեկը։ 
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն է դեպքի կապակցությամբ հաղորդում տարածել, որից պարզ է, որ նրա գրասենյակի «թեժ գիծը» ստացել է ահազանգ դեպքի վերաբերյալ։ «Պաշտպանն անմիջապես նախաձեռնել է ուսումնասիրության ընթացակարգ, իրականացվել է բազմակողմանի քննարկում․․․ Պարզաբանումներ ստանալու պահանջով գրություններ են ուղարկվել պետական իրավասու մարմիններին», - ասված է հաղորդագրության մեջ։

Արդյո՞ք Անահիտ Մանասյանն այցելել է «Զատիկ»՝ հարցի պատասխանը չկարողացանք նրա գրասենյակից ստանալ։ Ամենայն  հավանականությամբ՝ ոչ։ Հեղափոխութունից հետո ՄԻՊ-երը նախընտրում են նստել իրենց տեղում և, լավագույն  դեպքում` աշխատողներին ուղարկել փաստահավաք աշխատանքի։ 

Մի անգամ ՄԻՊ-ը նման աշխատանք «Զատիկում» արդեն անցկացրել էր ոչ հեռու անցյալում։ «Արձանագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված համապատասխան առաջարկություններն ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Գրություն է հասցեագրվել նաև ՀՀ գլխավոր դատախազություն։ Պարբերաբար քննարկումներ են տեղի ունեցել իրավասու մարմինների հետ», - հիշեցնում է օմբուդսմենի գրասենյակը։ Փաստորեն, և դատախազությունը, և սոցապնախարարությունը որևէ եզրակացություն չեն արել։ 

«Օրը 24 ժամ կռիվ են անում տղաներն ու աղջիկները։ Ստեղի մասնագետները հազիվ գան՝ կոֆե խմեն, գնան։ Ոչ մեկի հետ չենք ուզում խոսել։ Ստեղ սաղ երեխեքն էլ գիտեն` եթե խնդիր են ունենում, իրենց ոչ ոք չի օգնում։ Ստեղ էն իրավիճակի են հասցնում երեխեքին, որ ուզում են ինքնասպան լինեն, իրենց վնասեն։ Եթե չեն ուզում ինքնասպան լինել, հաստատությունից փախնում են՝ ընկնում քաղմաս», - այս վկայությունը «Զատիկ» մանկատան սաներից մեկը տվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կից աշխատող դիտորդներին, որոնք այս տարվա գարնանն էին այցելել «Զատիկ» և իրենց տպավորություններն ամփոփել էին զեկույցում։ 

Նրանք սարսափելի բացահայտումներ էին արել։ Օրինակ, սեռական դաստիարակության բացակայություն, որն աշխատողներից մեկը բացատրել է այսպես․ «Իրենք մեզնից լավ գիտեն, իրենք ամեն ինչից լավատեղյակ են»։ Մանկատանը հղի աղջիկ է եղել, աղջիկները պատմել են, որ կանանց ցիկլի օրերին նրանց միայն մեկ միջադիր են տալիս, մեկ սափրիչ, որից օգտվում են բոլորը, զուգարանում թղթի պակաս կա և այլն, տղաները չեն թաքցրել, որ ծխում են, երեխաների դաստակներին քերծվածքներ են եղել, ինքնավնասումների հետքեր, պահակը ծեծել է աղջիկներին, ֆիզիկական ու հոգեբանական բռնության ենթարկվող տղայի մասին են պատմել դիտորդներին, մեծ տղաները հրահանգներ են տվել փոքրերին, որոնք կատարման համար պարտադիր են։ 

«Երեխաներից մեկն այցի նախորդ օրը տեղափոխվել է հոգեբուժական հիվանդանոց, քանի որ ասֆալտի վրա հանվում, խփում էր իրեն գետնին` գլուխը, մարմինը»,- ասված է զեկույցում։ 

Միակ բարեփոխումը, որ ապրիլյան բացահայտումներից հետո արվել է, տնօրենի փոփոխությունն  է եղել, ինչը, փաստորեն, բավարար չէր։ Ակնհայտ է, որ «Զատիկ» մանկատանը ձևավորվել են գողական բարքեր, որոնք վերացնելու համար լուրջ ջանքեր են հարկավոր։

Հիշեցնենք, որ դեռ 4-5 տարի առաջ «Զատիկը» Հայաստանի  լավագույն մանկատունն էր համարվում։ «Զատիկի» անկումը սկսվեց նախկին տնօրեն Աշոտ Մնացականյանին աշխատանքից ազատելուց հետո։ Այս 4-5 տարում մանկատանը 4-5 տնօրեն ու ԺՊ փոխվեցին, բայց հաստատության վիճակն ավելի ու ավելի է վատանում։ 

ՀԳ․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դեպքի վերաբերյալ որևէ պարզաբանում չտվեց, պատճառաբանելով, որ քննություն է գնում, և պետք է պահպանել անմեղության կանխավարկածը։ «Եվ ՄԻՊ-ի, և մշտադիտարկող խմբի կողմից արձանագրված խնդիրներից հետո նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է նույն այդ խնդիրների վերհանմամբ, քննարկմամբ ու լուծումներ տալով։ Նշածս հանձնաժողովի կազմում ընդգրկված են ներկայացուցիչներ նաև Ոստիկանությունից, Գլխավոր դատախազությունից, աշխատանքային կարգով նիստերին մասնակցում են ներկայացուցիչներ ՄԻՊ-ից», - հայտնեց նախարարության խոսնակը։ 

 

Сильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООНСамая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призами