ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին
ОбществоԱրարատԲանկը տարվա արդյունքներն ամփոփում է գործընկերոջ պարտավորեցնող գնահատականով։ Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի տարեվերջյան միջոցառման շրջանակում կայացած մրցանակաբաշխությանն ԱրարատԲանկն արժանացել է «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին։
Մրցանակն ԱրարատԲանկին շնորհվել է վստահելի գործընկերության և կայուն, հուսալի ծառայությունների մատուցման համար։
Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ ԱրարատԲանկի երկարամյա համագործակցության արդյունքում իրականացվել են բազմաթիվ հաջողված ծրագրեր ու նախագծեր՝ հաճախորդամետ լուծումներով և նորարար մոտեցումներով։
Գործընկերների կողմից հերթական բարձր գնահատականն ամրապնդում է ԱրարատԲանկի՝ վստահելի և կայուն գործընկերոջ համբավը թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձանց շրջանում։ Այն պարտավորեցնում է շարունակաբար ներդնել թվային նոր լուծումներ, պրոդուկտներ ու ծառայություններ՝ ապահովելով հուսալի և անվտանգ միջավայր։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանի կողմից