Русский
Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборах Судья предупредил Оганяна о возможном принудительном приводе Нетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружия ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительными Пашинян поздравил Путина с Днем России «Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик Царукян Посол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Трамп поздравил Пашиняна с победой на выборах в Армении Левон Джилавян занял третье место на чемпионате мира по нардам В Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждение Каллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единства В Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 км 

Արսեն Հարությունյան․ Այս տարվա ԵԱ-ում ավելի ուժեղ էի, քան նախորդում, որտեղ հռչակվեցի Եվրոպայի չեմպիոն

Մարզիչս ասում է՝ հնարավոր չէ չեմպիոն գնալ եւ չեմպիոն հետ գալ: Բրոնզե մեդալն ուրախալի արդյունք չէ, բայց այս առաջնությունում ես ավելի ուժեղ էի, քան նախորդում, որտեղ հռչակվեցի Եվրոպայի չեմպիոն:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատ ոճի ըմբշամարտի 2019թ․ Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը:

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում փետրվարի 14-16-ը տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում 20-ամյա Արսեն Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալ։

Արսեն Հարությունյանից այս առաջնությունում ոսկե մեդալի ակնկալիք կար: Երիտասարդ ըմբիշը վստահ հաղթանակներով հասավ մինչեւ կիսաեզրափակիչ, բայց այստեղ ցավալի պարտություն կրեց ռուսաստանցի Ալեքսանդր Բոգոմոեւից (6։7): Որակավորման փուլում 6:0 հաշվով հաղթել էր Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովին, 1/8 եզրափակիչում՝ Ուկրաինան ներկայացնող Իվան Բիլեյչուկին (7:0):

Բրոնզե մեդալի համար պայքարում Հայաստանի հավաքականի առաջատարը 10:0 հաշվով հաղթեց հույն Գեորգիոս Պիլիդիսին եւ նվաճեց թիմի միակ մեդալը:

NEWS.am Sport-ի թղթակիցը հանդիպել է Արսեն Հարությունյանի հետ եւ զրուցել Եվրոպայի առաջնության, Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը չպաշտպանելու, աշխարհի առաջնություններից հետո առաջացած հոգեբանական խնդիրների եւ քաշային կարգը փոխելու մասին:

Արսեն, շնորհավորում եմ մեդալ նվաճելուդ կապակցությամբ: Վստահ գնացել էիր նախորդ տարվա հաղթանակդ կրկնելու նպատակով, բայց ստացվեց բրոնզ: Ինչո՞ւ:

Շնորհակալություն շնորհավորանքի համար: Ճիշտ եք՝ մեկնել էի մրցավայր Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակվելու նպատակով: Չստացվեց, նվաճեցի բրոնզե մեդալ: Վերլուծել եմ սխալներս, գոտեմարտերս: Առաջնության ընթացքում շատ բաներ հասկացա: Օրինակ՝ բրոնզե մեդալի համար պայքարում գոտեմարտեցի հույն ըմբիշի հետ: Նրան միշտ պարտվել եմ: Երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնություններում եւ միջազգային մրցաշարերում միշտ նրան էի պարտվում: 4 տարի չէինք հանդիպել մրցագորգում: Լարվածությունս շատ էր, վախ կար մոտս, որ այս անգամ էլ կպարտվեմ: Մարզիչներիս, հոգեբանիս օգնությամբ տրամադրվել էի այդ գոտեմարտին եւ մեր հանդիպումն ավարտվեց 10:0՝ իմ հաղթանակով: Ես իմ մեջ հասկացա, որ նույն տեղում չեմ մնացել, մի քայլ առաջ եմ գնացել, որ կարողացա հաղթել հույն ըմբիշին:

Կիսաեզրափակիչում ռուս ըմբիշի հետ գոտեմարտում ի՞նչն էր պարտությանդ պատճառը:

Տակտիկական սխալներով պարտվեցի: Այնպես չէր, որ ես թույլ էի նրանից: Շտապեցի, 4 միավոր տվեցի, առաջ ընկա հաշվի մեջ՝ 6:4 հաղթում էի, բայց վերջին վայրկյաններին ավելի զգոն չկանգնեցի գորգում, 2 միավոր տվեցի ու պարտվեցի: Կփորձեմ հաջորդ անգամ այդ նույն սխալը թույլ չտալ, էլ չեմ թողնի, որ հավասար հաշվով ընթանա պայքարը:

Նշեցիր, որ աճ ես նկատել քո մեջ, բայց նախոդ Եվրոպայի առաջնությունում չեմպիոն էիր, այստեղ՝ բրոնզե մեդալակիր: Ինչպե՞ս կմեկնաբանես:

Ճիշտ է՝ 2019 թվականին ոսկե մեդալ նվաճեցի, այստեղ բրոնզե մեդալակիր դարձա, բայց այս տարի ես ավելի ուժեղ էի: Այս առաջնությում, նախորդ տարվա պես առաջին մրցափուլում մրցակիցներիս միավորներ չէի բաժանում: Հենց գոտեմարտերի մեկնարկից զգոն կանգնում էի գորգի կենտրոնում ու սկսում միավորներ վաստակել: Անձնական քաշս 61 կգ է եւ հենց այդ քաշում էլ պայքարում էի, ինչը շատ բարդ է: Մյուսները 67 կգ-ից են իջնում 61 կգ: Ֆիզիկապես եւ տեխնիկապես ուժեղացել էի, լավ էի կարողանում միավորներ վերցնել մեկնարկներից: Միակ ձախողումս ռուս ըմբիշի հետ գոտեմարտն էր, դա էլ իմ սխալի պատճառով եղավ: Այս անգամ այդպես ստացվեց, հաջորդ անգամ այլ կերպ կլինի:

Հոգեբանական առումով ո՞ր Եվրոպայի առաջնությունում էիր քեզ ավելի վստահ զգում:

Նախորդ Եվրոպայի առաջնությանն առաջին անգամ էի մասնակցում, չեմ կարող ասել, թե վստահ էի դուրս գալիս մրցագորգ: Ուղղակի, իմ առջեւ խնդիր էիր դրել՝ յուրաքանչուր գոտեմարտ պայքարել մինչեւ վերջ: Հռոմի մրցագորգում ավելի ինքնավստահ էի, քանի որ մասնակցում էի Եվրոպայի գործող չեմպիոնի կարգավիճակում: Ազատ էի ինձ զգում գորգում, ավելի հանգիստ էի, լսում էի մարզիչների հրահանգները, ընկերներիս ձայները:

Ճիշտ է՝ դժվար է, երբ գործող չեմպիոնն ես, դա ենթադրում էր կրկնակի չեմպիոնի տիտղոսը նվաճելու մեծ պատասխանատվություն: Այդպես էլ կար. ամեն անգամ մրցագորգ բարձրանալիս հիշում էի, որ ես գործող չեմպիոնն եմ եւ պետք է այդ տիտղոսն ամեն գնով փորձեմ պահել:

Հիասթափություն կա՞, որ չկարողացար պահել գործող չեմպիոնի կարգավիճակդ:

Ճիշտ է, բրոնզե մեդալն ուրախալի արդյունք չի, բայց ուրախ եմ այնքանով, որ կարողացա մեդալ նվաճել:

Եվրոպայի առաջնությունից առաջ ասացիր, որ կապացուցես՝ պատահական չէիր դարձել Եվրոպայի չեմպիոն:

Շատ լավ հարց էր: Այդ ժամանակ ես չմանրամասնեցի, բայց կուզեի խոսել դրա մասին: Այդ հարցն ինձ ուղղեցին, բայց դրանից առաջ երբեւէ նման կարծիք չէի լսել, որ Բուխարեստում ես պատահական եմ դարձել Եվրոպայի չեմպիոն: Այժմ ավելի մանրամասն պատասխանեմ. պատահական Եվրոպայի չեմպիոն չեն դառնում: Չես կարող պատահական քո քաշի 4 ուժեղագույններին հաղթել: Գուցե մեկին ստացվի պատահական հաղթել, բայց ոչ բոլորին: Ովքեր մտածում են, որ ես 2019 թվականին պատահական դարձա չեմպիոն, թող իրենք էլ գոնե մեկ անգամ պատահական Եվրոպայի չեմպիոն դառնան:

Նշեցիր, որ հոգեբանի հետ ես աշխատում: Աշխարհի առաջնությունից առաջ հոգեբանական ծանր ապրումներ ունեիր: Կարողացե՞լ ես հաղթահարել դրանք:

Այո, ինձ այդ հարցում օգնում է իմ հոգեբանը՝ Արկադի Մեհրաբյանը: Բոլոր պահերը քննարկում, ուսումնասիրում եմ նրա հետ, վերլուծում ենք իմ հաղթանակները, պարտությունները: Նրա միջոցով արդեն ազատվել եմ գերլարվածությունից:

Իմ մարզիչներից մեկը՝ Արշակ Սանոյանն է, ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջին Եվրոպայի չեմպիոնը: Նա նույնպես ինձ շատ է օգնում իր խորհուրդներով: Հռոմից վերադարձա, զրուցեցի նրա հետ, ասաց՝ հանկարծ չընկճվես, մարզիկը չի կարող միշտ չեմպիոն լինել, չի կարող չեմպիոն գնալ եւ չեմպիոն հետ գալ:

Շնորհակալ եմ շատ իմ մարզիչներ Արշակ Հայրապետյանին, Արշակ Սանոյանին, Գեւորգ Վարդանյանին եւ Արթուր Մարտոյանին հրաշալի աշխատանքի համար: Ոչինչ չեմ խոստանում, բայց հնարավոր ամեն ինչ կանեմ, որ նվաճեմ օլիմպիական ուղեգիր եւ օլիմպիական մեդալ:

Լուսինե Շահբազյան

Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияIDBank выпустил четвертый и пятый транш облигаций 2026 года ЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООНСамая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позиции«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона Геворгяна