Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25 տոկոս մաքսատուրք կվճարի ԱՄՆ-ի հետ բոլոր գործարքների համար. Թրամփ
Экономика«Սկսած այս պահից՝ Իրանի հետ գործարքներ կնքող ցանկացած երկիր 25% մաքսատուրք կվճարի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բոլոր գործարքների համար», - գրել է Թրամփը Truth Social-ում։
Իր հերթին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը, այլ տարբերակների շարքում, քննարկում է Իրանի նկատմամբ ուժային մոտեցումները, բայց նախընտրում է դիվանագիտական լուծումը։ Լևիթը ընդգծել է, որ ԱՄՆ նախագահը չի վախենում ռազմական տարբերակներ կիրառել, եթե դա անհրաժեշտ համարի, և Իրանը դա բոլորից լավ գիտի։