Ֆրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժnւթյուններին Գրենլանդիայում. Մակրոն
МеждународноеՖրանսիան կմասնակցի Դանիայի հետ համատեղ զորավարժություններին Գրենլանդիայում, գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X սոցիալական էջում։
«Դանիայի խնդրանքով ես որոշել եմ, որ Ֆրանսիան կմասնակցի Դանիայի կողմից Գրենլանդիայում կազմակերպված համատեղ զորավարժություններին, «Արկտիկական ամրություն» գործողությանը: Առաջին ֆրանսիական զորամասերն արդեն ճանապարհին են: Մյուսները կհետևեն», - նշել է Մակրոնը:
Երեկ դանիական DR ռադիոն հաղորդել էր, որ Դանիայի ՊՆ-ն ռազմական տեխնիկա և հրամանատարական անձնակազմ է ուղարկել Գրենլանդիա՝ ավելի մեծ բանակային ուժերի հնարավոր տեղակայմանը նախապատրաստվելու համար: