Չինաստանում կառուցվել Է Էլեկտրամոբիլների լիցքավորման սարքերի աշխարհի խոշորագույն ցանցը
ВидеоՉինաստանի էներգետիկայի պետական վարչությունը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ Չինաստանում կառուցվել է էլեկտրամոբիլների (EV) լիցքավորման կայանների աշխարհի ամենախոշոր ցանցը, որը կարող է բավարարել էներգիայի նոր աղբյուրներով աշխատող ավելի քան 40 միլիոն ավտոմեքենաների լիցքավորման կարիքները:
Գործակալության տվյալներով՝ երկրում լիցքավորիչների ընդհանուր թիվը 2025 թվականի վերջին հասել է 20.092 միլիոն միավորի, հաղորդում է «Սինհուա»-ն։
Գերատեսչությունում նշել են, որ Չինաստանի լիցքավորման ենթակառուցվածքների ընդլայնումը զգալիորեն արագացել է 2025 թվականին և ընդամենը 18 ամիս է պահանջվել՝ երկրում լիցքավորման սարքերի քանակը 10 միլիոնից 20 միլիոն միավորի հասցնելու համար:
Յուրաքանչյուր առանձին հանրային լիցքավորման սարքի միջին հզորությունը կազմել է 46,5 կՎտ՝ տարեկան կտրվածքով աճելով 33 տոկոսով:
Չինաստանի արագընթաց մայրուղիների սպասարկման գոտիների ավելի քան 98 տոկոսում տեղադրվել է 71,500 լիցքավորման սյունակ։ Ընդ որում, պրովինցիալ մակարդակի 19 վարչական միավորներում բոլոր բնակավայրերն ապահովվել են լիցքավորման սարքերով, հայտնել են գերատեսչությունում։