Ինչո՞ւ եք սուգը դիտավորյալ սեղմում բանակի հաղթական տոնի կողքին. Աննա Ղուկասյան
ОбществоՀունվարի 27-ը Հայաստանում սահմանվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր:
Նույն օրը աշխարհում նշվում է նաև Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը։
Անմիջապես ասեմ, որ հրեա ժողովրդի հետ որևէ խնդիր չունեմ, հակառակը` լիակատար հարգանք և համերաշխություն։ Խոսքը այստեղ այլ բանի մասին է.
ՀԱՐՑ` այս օրը սգո օր որոշողներին.
Ինչո՞ւ հենց այդ օրը և ինչո՞ւ սգո օր։
Ինչո՞ւ եք սուգը դիտավորյալ սեղմում բանակի հաղթական տոնի կողքին։
Որովհետև հունվարի 28-ը տարիներ շարունակ նշվել է հաղթական զինվորական շքերթներով, ուժի ցուցադրությամբ, պետական արժանապատվությամբ։
Ի՞նչ եք անում դուք, տիկնայք և պարոնայք:
Սուգը կապում եք բանակի օրվա հետ, ինչու՞ եք հավերժացնում սուգը: Դուք Աստվածաշունչ եք ցիտում, բայց չգիտեք, որ այնտեղ կա Խոսք Ժողովող 3:4-ում` «Ամեն բանի ժամանակ կա` լացելու ժա
մանակ և ծիծաղելու ժամանակ, սգալու ժամանակ և պարելու ժամանակ»...
Բանակը ձեզ համար այլևս հաղթանակի սիմվոլ չէ՞,
հաղթանակից ամաչու՞մ եք:
Եթե չգիտեք, ասեմ` զոհվածների հիշատակը պատվում են կանգնած, ոչ թե «կռացած»:
Հիշե´ք, ՀՀ Ազգային հերոս գնդապետ Վահագն Ասատրյանին ինչպես ճանապարհեցինք անմահություն. ծափերով, փառքով:
Բավակա´ն է Հաղթանակը սգի հետ խառնեք, հայ զինվորականին խեղճ ներկայացնեք, բանակի օրը դարձնեք հոգեբանական կապիտուլյացիա:
ՀՃՇ անդամ, ԶՈւ պահեստազորի զինծառայող, Աննա Ղուկասյան
Նյութը՝ «Համահայկական ճակատ» Շարժում տելեգրամյան ալիքից