Եվրոպան այլևս Վաշինգտոնի հիմնական ձգողականության կենտրոնը չէ. Կայա Կալլաս
ПолитикаԵվրոպան այլևս Վաշինգտոնի հիմնական ձգողականության կենտրոնը չէ։ Այս տեղաշարժը տևական ժամանակ է, ինչ շարունակվում է։ Այն կառուցվածքային է, ոչ թե ժամանակավոր, հայտարարել է Եմ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։
«Պատմության մեջ ոչ մի գերտերություն երբեք իր գոյատևումը չի հանձնել արտաքին աշխարհին և գոյատևել։ Հարկադրական ուժի քաղաքականությանը և այնպիսի աշխարհին վերադառնալու ռիսկը, որտեղ ուժն է իրավունք, շատ իրական է», - ասել է Կալլասը։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է ավելի եվրոպական դառնա՝ իր ուժը պահպանելու համար։ Եվ դրա համար Եվրոպան պետք է գործի։
«Եվրոպան կարող է դանդաղ լինել։ Միաձայնությունը նշանակում է, որ մենք միշտ չենք կարող գործել համապատասխան արագությամբ։ Իհարկե, անդամ պետությունների միջև կան քաղաքականության տարբերություններ։ Սա բոլորովին բնական է։ Սակայն միաձայնությունը որոշների կողմից օգտագործվում է նաև որպես բանակցային գործիք, և չի կարող լինել, որ մեկ երկրի վետոն սահմանի մյուսների քաղաքականությունը», - ընդգծել է Կալլասը։