Էդմոն Մարուքյանը բանախոսել է Եվրոպական լիբերալ ֆորումի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության և քաղաքականությունում նրանց դերի բարձրացման թեմայով ինտենսիվ դասընթացում
ПолитикаԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
Այսօր բանախոսեցի Եվրոպական լիբերալ ֆորումի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության և քաղաքականությունում նրանց դերի բարձրացման թեմայով ինտենսիվ դասընթացում։ Քննարկեցինք՝ ինչու Հայաստանում կանայք հաճախ խուսափում են քաղաքական ներգրավվածությունից և ինչ գործնական քայլերով կարելի է խթանել նրանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացում։
Իրական օրինակներով անդրադարձա համակարգային խոչընդոտներին ու քաղաքական մշակույթին։ Շատ արժեքավոր էր լսել մասնակից կանանց դիտարկումներն ու գաղափարները։