Նախագահը ներողություն կխնդրի՞. «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, այսօր՝ փետրվարի 3-ին, ժամը 11:45-ին Բաղրամյան 26 հասցեում՝ նախագահական նստավայրի դիմաց, կկայանա հավաք, որի կազմակերպիչներն են «Համահայկական ճակատ» կուսակցությունը և համանուն շարժումը:
Հավաքի մասնակիցները պահանջելու են, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի հայ ժողովրդից և հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքներից` Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։
«Համահայկական ճակատ» կուսակցությունը և շարժումը դա գնահատում են որպես քաղաքականապես անընդունելի, ազգային արժանապատվությունը խաթարող և զոհվածների հիշատակը վիրավորող քայլ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում