Ազատության պողոտայում բախվել են «Mazda 6»-ն ու «Nissan Pathfinder»-ը, վերջինն էլ մխրճվել է կրպակի մեջ
ОбществоՓետրվարի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:00-ի սահմաններում Ազատության պողոտա, Ահարոնյան և Ադոնց փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 26-ամյա Դավիթ Թ.-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 22-ամյա Ռազմիկ Ա.-ի վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնել։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։ «Nissan Pathfinder»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով ծառին և մայթին տեղադրված առևտրի փոքրիկ կրպակին։