Ամփոփվեց Duson-ի և Inecobank-ի կազմակերպած խաղարկությունը
ОбществоԱմփոփվեց Duson ընկերության և Inecobank-ի համագործակցությամբ կազմակերպված խաղարկությունը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 30-ը PayLater-ով կամ Inecobank-ի անտոկոս ապառիկով 100 000 դրամը գերազանցող գնում կատարելու դեպքում հաճախորդները ավտոմատ կերպով մասնակցում էին տարվա ամենասպասված խաղարկությանը։
Խաղարկության ամփոփումը տեղի ունեցավ հունվարի 28-ին՝ ժամը 15:00-ին, Duson խանութ-սրահում (Դավիթ Անհաղթ 19/3)։
Վիճակահանության արդյունքում գլխավոր մրցանակը՝ երկու անձի համար ուղևորություն դեպի Կիպրոս, գտավ իր հաղթողին։ Բացի այդ, խաղարկվեցին 30 Duson նվեր-քարտեր, 5 հատ՝ 30 000 դրամ, 10 հատ՝ 20 000 դրամ և 15 հատ՝ 10 000 դրամ արժեքով։
Ընկերությունը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին վստահության և ակտիվության համար՝ նշելով, որ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ են կրելու։