Թուրքիայի արևային և քամու էներգետիկայի հզորությունը գերազանցել է 40 հազար ՄՎտ-ն
ЭкономикаԹուրքիան շարունակում է վստահ քայլերով առաջ շարժվել դեպի «կանաչ» էներգետիկ անկախություն։ Հունվարի վերջի դրությամբ երկրի էներգահամակարգի ընդհանուր հզորությունը հասել է 123,2 ՄՎտ-ի, որից միայն արևային և քամու կայանների բաժինն արդեն հատել է հոգեբանական կարևոր շեմը՝ կազմելով 40,7 ՄՎտ։ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տվյալները փաստում են, որ վերականգնվող էներգիան այսօր կազմում է երկրի ընդհանուր հզորությունների 62.5%-ը (77,1 ՄՎտ), դրանից արևային էներգիան կազմում 25,8 ՄՎտ (ընդհանուր հզորության 20.9%-ը)։
Արևն ու քամին միասին ապահովում են Թուրքիայի էներգետիկ պոտենցիալի ուղիղ 33%-ը։ Էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը, մեկնաբանելով այս ցուցանիշները, նշել է, որ վերջին 23 տարիներին երկիրն անցել է «լուռ հեղափոխության» միջով։ Եթե երկու տասնամյակ առաջ այս ոլորտի հզորությունը գրեթե հավասար էր զրոյի, ապա այսօր այն արդեն ապահովում է Թուրքիայի ապագա թիրախի մեկ երրորդը։
«Մեր նպատակն է մինչև 2035 թվականը արևային և քամու կայանների հզորությունը հասցնել 120,000 ՄՎտ-ի։ Այսօրվա 40 հազարը փաստում է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք և արդեն հաղթահարել ենք ճանապարհի 33%-ը»,- ընդգծել է նախարարը։ Արդյունաբերողների շրջանում աճում է հետաքրքրությունը սեփական կարիքների համար արևային կայաններ տեղադրելու հարցում։ Միայն հունվարին այս ուղղությամբ հայտարարվել է 3,500 ՄՎտ հզորության նախագծերի մասին, որտեղ առաջնահերթությունը տրվում է պետական կառույցներին և ռազմավարական ոլորտներին։ Թուրքիան ոչ միայն նվազեցնում է կախվածությունը արտաքին էներգակիրներից, այլև դառնում է տարածաշրջանային առաջատար՝ «կանաչ» տեխնոլոգիաների ներդրման տեմպերով։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]