Պայքարը շարունակվում է. «Համահայկական ճակատ» Շարժում
ПолитикаՀՃՇ Ժողովրդական աշխարհազորի անդամի գրառումը.
Այսօր Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է:
Մենք այցելեցինք Եռաբլուր զինվորական պանթեոն շնորհավորելու Զորավարին` մարտական ուխտով․ նրա ուղին մեզ համար շարունակում է մնալ պայքարի ուղեցույց։
Ծաղիկներ խոնարհեցինք նաև Զորավարի մարտական ընկերների` Սոսե Մայրիկի և Սերոբ Աղբյուրի հիշատակին։
Որպես հայ մարդ, ես ուզում եմ, որ նրանք պարզապես անուններ չմնան պատմության էջերում, որովհետև նրանց անունները կամք են, զենք են։
Եկանք Զորավարին ասելու, որ նրա սերունդը ծնկի չի գալիս։
Պայքարը շարունակվում է
Շնորհավո՜ր ծնունդդ, Զորավար