Պատերազմ Իրանում․ հետևանքներն ու սպառնալիքները Հայաստանի համար. Էդմոն Մարուքյան
ПолитикаՊատերազմ Իրանում․ հետևանքներն ու սպառնալիքները Հայաստանի համար Իրանը փաստացի գտնվում է #պատերազմ ի մեջ։ Թիրախավորվել է երկրի #քաղաքական և ռազմական ղեկավարությունը, իսկ գործընթացի հիմնական նպատակը ռեժիմի փոփոխությունն է։
Սակայն դեռևս բաց է մնում առանցքային հարցը՝ ինչ կլինի, եթե այս սցենարը չաշխատի և #Իրան ի գործող իշխանությունը կարողանա պահպանվել։
Տեսանյութում վերլուծում եմ, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ռեժիմի չփոփոխման սցենարը տարածաշրջանի և հատկապես Հայաստանի համար։
Քննարկվում են անվտանգության, տնտեսական և քաղաքական ռիսկերը, ինչպես նաև ուժային բալանսի հնարավոր փոփոխությունները Մերձավոր Արևելքում։
Առանձին ուշադրություն է դարձվում Իրանում բնակվող հայ համայնքի անվտանգությանը, սահմանների կայունությանը և այն մարտահրավերներին, որոնց կարող է բախվել Հայաստանը տարածաշրջանային էսկալացիայի խորացման դեպքում։