Առաջին անգամ. Հայաստանն ընդգրվկել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում
ПолитикаՀայաստանն առաջին անգամ ընդգրկվել է լրագրողներ ձերբակալող պետությունների ցանկում։ Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի և դրա գործընկեր կազմակերպության՝ «Լրագրողների անվտանգության պլատֆորմի» այսօր հրապարակած տարեկան զեկույցում։ «2025 թվականի ընթացքում Հայաստանն առաջին անգամ Պլատֆորմի կողմից արձանագրվել է որպես լրագրող կամ այլ մեդիա դերակատար ձերբակալող պետությունների շարքում։
Դա տեղի ունեցավ փոդքասթերներ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նկատմամբ նախնական կալանքը որպես խափանման միջոց ընտրելուց հետո»,– նշված է «Մամուլի ազատությունը 2025 թվականին» վերնագրված փաստաթղթում։ Զեկույցի համաձայն՝ Հայաստանից բացի ազատազրկված լրագրողներ կան եվրոպական ևս հինգ երկրներում՝ Ռուսաստան (58 ձերբակալված լրագրող), Ադրբեջան (36), Բելառուս (27), Թուրքիա (24) և Վրաստան (1)։
Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակող իշխանությունները հաջողացրել են նույնիսկ այս հարցում հետընթաց գրանցել «նախկինների» համեմատ։ Առավել ևս, որ լրագրողների ձերբակալությունները միջազգային հանրության և իրավապաշտպանների կողմից միշտ էլ ավելի խիստ քննադատության են արժանանում, հարկավոր էր այդ հանգամանքը հաշվի առնելով՝ նուրբ վարք դրսևորել։
Ազատ խոսքի դեմ ՀՀ գործող իշխանությունների ոտնձգությունները որևէ լավ տեղ չեն տանելու, իսկ տարբեր վարկանիշներում բացասական ներկայացվածությունը վնասելու է միայն Հայաստանին և նրա հեղինակությանը։ Թեպետ այս հանգամանքը քիչ է մտահոգում փաշինյանական իշխանությանը, որը Արևմուտքից քարտ-բլանշ է ստանում՝ ամեն գնով վերարտադրվելու համար։
Նունե Կիրակոսյան