Իրանի շուրջ ճգնшժամը չունի ռшզմական լուծում. Մարիա Զախարովա
ПолитикаԻրանի շուրջ ճգնաժամը չունի ռազմական լուծում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք համոզված ենք, որ Իրանի շուրջ ստեղծված ճգնաժամը չունի ռազմական լուծում, և հաստատակամորեն կոչ ենք անում հրաժարվել տարաձայնությունների կարգավորման ուժային մեթոդներից»,- ասել է Զախարովան:
Ռուս դիվանագետն ընդգծել է ցանկացած հարցի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն անցնելու անհրաժեշտությունը՝ տարածաշրջանի բոլոր պետությունների անվտանգության օրինական շահերի ապահովմամբ։
«Մեր կողմից պատրաստ ենք և այսուհետ ևս կշարունակենք աջակցել խաղաղ հանգուցալուծումների որոնմանը՝ միջազգային իրավունքի հիման վրա և տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգության շահերի պատշաճ հաշվառմամբ»,- նշել է Զախարովան։