Հայաստանը՝ ամերիկյան հեղինակավոր պարբերականի ուշադրության կենտրոնում. «Փաստ»
Пресса«Փաստ» օրաթերթը գրում է.
Մի քանի օր առաջ ամերիկյան հեղինակավոր Los Angeles Times (LA Times) պարբերականը անդրադարձել է Հայաստանին՝ ներկայացնելով երկրի տնտեսության ամենաառանցքային ոլորտները։ Ընդ որում, առանձին անդրադարձ է կատարվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին՝ որպես Հայաստանի տնտեսության և, մասնավորաբար, արդյունաբերության մեջ առանցքային տեղ զբաղեցնող կազմակերպության։
Պարբերականին տված հարցազրույցում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ընդգծել է, որ վերջին 4 տարում ընկերությունը դարձել է Հայաստանի խոշորագույն հարկատուն։ Շեշտվել է, որ ԶՊՄԿ-ի ազդեցությունը ՀՆԱ-ում կազմում է մոտ 3 %, իսկ երկրում հանքարդյունաբերության ծավալը՝ 5 %, այն դեպքում, երբ ոլորտը զբաղեցնում է ՀՀ տարածքի ընդամենը 0,5 %-ը։
Ընկերության գլխավոր տնօրենը շեշտել է, որ հանքարդյունաբերության ոլորտում հաջողելու համար կան մի քանի կարևոր հանգամանքներ. պետք է ներդնել հսկայական ջանք, լինել համբերատար և ունենալ սահմանված կանոններով առաջնորդվելու կարողություն։
Պարբերականը ուշադրություն է դարձրել նաև համայնքային զարգացմանը, քանի որ ԶՊՄԿ-ի գործունեության արդյունքում Սյունիքի մարզում աղքատության մակարդակն ավելի քան երեք անգամ ցածր է հանրապետության միջին ցուցանիշից։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում