ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Սպահանի արտադրամասերի և ձիասպորտի ակումբի վրա. զոհվել է առնվազն 11 մարդ
МеждународноеԱմերիկա-իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Սպահան նահանգի մի քանի արտադրամասերի և ձիասպորտի ակումբի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 11 մարդ, հայտնում է Tasnim-ը։
Ըստ իրանական լրատվամիջոցի, ևս մի քանի մարդ վիրավորվել է։
Կենտրոնական նահանգում տուժել է առնվազն ութ քաղաք՝ Սպահանը, Նաջաֆաբադը, Արանը, Բիդգոլը, Բարխարը, Խոմեյնի Շահրը, Շահրեզան, Ֆալավարջանը և Մոբարաքեն, նշվում է Tasnim-ի հաղորդագրության մեջ։