5-ամյա համագործակցության հուշագիր՝ «Թովմասյան» հիմնադրամի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի միջև
Политика2026 թ․ մարտի 12-ին «Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, մեկենաս Արտակ Թովմասյանը և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը ստորագրեցին 5-ամյա համագործակցության հուշագիր։
Համագործակցությունը կմեկնարկի հայ միջնադարյան մեծանուն բժիշկ, բնագետ և փիլիսոփա Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն» աշխատության բնագրի հրատարակմամբ և անգլերեն թարգմանությամբ։
Նախաձեռնությունը միտված է հայ միջնադարյան գիտական ժառանգության միջազգային ճանաչելիության բարձրացմանը և հայկական բժշկագիտական մտքի ներկայացմանը համաշխարհային գիտական հարթակներում։
Նշենք, որ սա «Թովմասյան» հիմնադրամի կողմից կազմակերպված բազմաթիվ միջոցառումներից մեկն է՝ ուղղված գիտության զարգացմանը Հայաստանում։
