Ցավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամ. Ավետիք Չալաբյան
ПолитикаԵրեկ 93 տարեկանում վախճանվել է Վրաստանի հոգևոր առաջնորդ, Վրացական Ուղղափառ եկեղեցու կաթողիկոս Իլյա 2-րդը:
Իլյա 2-րդի գահակալությունը սկսել է դեռ 1977 թ., նա Վրաստանի պատմության մեջ առավել երկարատև գահակալած կաթողիկոսն է՝ համարյա կես դար, մի ամբողջ պատմական ժամանակաշրջան, որի ընթացքում իր երկիրն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, մի քանի դրամատիկ իշխանափոխություն տեսել, սակայն իր գահը և բարոյական հեղինակությունը ողջ այդ ընթացքում մնացել են անսասան:
Ցավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամբ, ուժ ու տոկունություն մաղթում՝ շարունակելու պատվով կրել նրա ժառանգած քրիստոնեական խաչը: