Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը
СпортՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան Մարզական արբիտրաժային դատարանում (CAS) կբողոքարկի երկրի հավաքականին Աֆրիկայի գավաթից զրկելու որոշումը:
Սենեգալի ֆեդերացիան Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի (CAF) որոշումը համարում է անարդար եւ պատրաստ է պաշտպանել սենեգալական ֆուտբոլի իրավունքները։ Այս մասին հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Մարոկկոյում անցկացված Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչում Սենեգալի հավաքականին գրանցվել էր տեխնիկական պարտություն եւ 3:0 հաշվով հաղթանակ էր շնորհվել Մարոկկոյի հավաքականին, որն էլ ճանաչվել էր Աֆրիկայի գավաթակիր։
Հանդիպման 98-րդ րոպեին մարոկկացի Բրաիմ Դիասի դեմ խախտման համար նշանակված 11-մետրանոցից հետո Սենեգալի հավաքականը լքել էր խաղադաշտը։ Հանդիպումը վերսկսվել էր 13 րոպե անց եւ ավարտվել էր Սենեգալի հաղթանակով՝ 1:0: