Լևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայամանագիրը և կշարունակի խաղալ «Բարսելոնայի» կազմում
СпортԿատալոնական «Բարսելոնայի» փորձառու հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ապագայի շուրջ նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Թեև ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին, ամենայն հավանականությամբ, լեհ ռմբարկուն դեռ երկար կմնա կատալոնական ակումբում։
Ինչպես հայտնում է լեհական Meczyki պարբերականի լրագրող Տոմաշ Վլոդարչիկը, Լևանդովսկին, մեծ հավանականությամբ, կերկարաձգի գործող պայմանագիրը և կշարունակի ելույթները «Բարսելոնայի» կազմում։ Աղբյուրն ընդգծում է, որ համագործակցությունը շարունակելու ցանկությունը երկկողմանի է. դրան կողմ են և՛ անձամբ ֆուտբոլիստը, և՛ ակումբի ղեկավարությունը։ Ակնկալվում է, որ կենտրոնական հարձակվողի ապագայի վերաբերյալ հարցը վերջնականապես կհաստատվի ապրիլին։
Ընթացիկ մրցաշրջանում 37-ամյա հարձակվողը «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է 36 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։