Ռուսաստանն Իրանի կողքին է. Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին
ПолитикаՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Իրանի առաջնորդներին Նովրուզի կապակցությամբ և նշել, որ Մոսկվան մնում է Թեհրանի հավատարիմ ընկերն ու հուսալի գործընկերը, հայտնել է Կրեմլը:
«Վլադիմիր Պուտինը Իրանի ժողովրդին մաղթել է արժանապատվորեն հաղթահարել ծանր փորձությունները և ընդգծել, որ այս դժվարին ժամանակահատվածում Մոսկվան մնում է Թեհրանի հավատարիմ ընկերը և հուսալի գործընկերը»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում: