Ահաբեկելով ստիպելու են ընտրել. Աննա Կոստանյան
ПолитикаԻշխանությունն ստեղծել է վախի և ճնշման մթնոլորտ՝ հասարակությանը դնելով արհեստական «ընտրության» առաջ՝ պատերազմ, թե ֆեյք խաղաղություն։ Սա արդեն ընտրություն չէ, այլ մարդիանց կամազրկում՝ վարկաբեկման, պիտակավորման վախի և տեղեկատվական ճնշման ներքո։
Միտումնավոր ստեղծված վախի մթնոլորտում մեզ ստիպում են հավատալ, որ այլընտրանք չկա ու միակ տարբերակը Փաշինյանի պարտադրած մտացածին խաղաղությունն է։ Ընտրությունը վախի և մանիպուլյացիայի դաշտում զրկում է մարդկանց սեփական կամքն արտահայտելու իրավունքից, բաժանում հասարակությունը և բևեռացման միջոցով կառավարելի դարձնում։
Եթե մենք ընդունում ենք պարտադրված այս օրակարգը, ապա կորցնելու ենք մեր ինքնուրույն որոշում կայացնելու իմունիտռտը։ Հրաժարվեք վախի միջոցով կառավարվելուց։