Փաշինյանի պայքարը հիշողության և մեր արմատների դեմ է. Էդմոն Մարուքյան
ПолитикаԷդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Իսկ դա բերելու է նրան, որ մենք բոլորս այստեղ պարզապես ապրելու հնարավորություն կունենանք, բայց ոչ տան տիրոջ կարգավիճակով։
Փաշինյանն ասում է՝ մոռացեք, մի հիշեք, դա տաբու է, մինչդեռ Ադրբեջանը կեղծ հիշողություն է ձևավորում։
Մեզ ասում են՝ երբ խոսում ենք այն մասին, որ մեծ թվով ադրբեջանցիներ գալու են և ապրեն Հայաստանում, դրանով վախ ենք սերմանում։ Իբր պետք է միայն լավ բաներից խոսենք, որպեսզի մեզ ընտրեն։ Օրինակ՝ ասենք, թե թոշակները կդարձնենք 60 հազար դոլար…
Մենք կորցնում ենք պետությունը, կորցնում ենք մեր հայրենիքը. դրանից չխոսե՞նք։ Չասե՞նք, որ պետք է պայքարել և թույլ չտալ դա։
Սրանք սովորական ընտրություններ չեն, սա սովորական իրավիճակ չէ։
Մարդը փաստացի ասում է՝ դուք պետք է լինեք անասուն, որովհետև անասունն է, որ հիշողություն չունի։