ՀԷՑ-ի նոր սպառող բաժանորդների վճարների իջեցումն ընտրակաշառքի ձև է. Ղազինյան
ПолитикаՀԷՑ-ում նոր սպառող բաժանորդների վճարների թանկացումը վերագրվում էր մեզ այն պարագայում, երբ մենք որևիցե գործիք չունեինք դա անելու, Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
«Դա անում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Հիմա որոշել են այդ վճարներն իջեցնել, դա իրենց կողմից ընտրակաշառքի մի ձև է, այնպես ինչպես թոշակները և մյուս բաները, որոնք կատարվում են»,-նշեց Դավիթ Ղազինյանը։
Նա ասաց, թե ժողովրդի վճարած հարկերով կատարվող գործողություններն իշխանությունները փորձում են վերագրել իրենց։