Թող ձեր ուժը լինի անսպառ, ձեր հավատը՝ անսասան, և ձեր սերը՝ այն հիմքը, որի վրա կկառուցենք անվտանգ, բարեկեցիկ ու արժանապատիվ Հայաստան. Նաիրի Սարգսյան
ПолитикаՍիրելի մայրեր, կանայք և քույրեր,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մայրության և գեղեցկության տոնի առթիվ։
Հայ կինն է իր հոգատարությամբ ու հաստատակամությամբ դաստիարակում սերունդներ, որոնք կերտում են մեր երկրի ապագան։
Նրա խոսքում է հայրենասիրության առաջին շունչը, նրա օրինակում՝ արժանապատվության ու պատասխանատվության չափանիշը, նրա սիրով է ամրանում մեր հասարակության հիմքը։
Այսօր մենք խոնարհվում ենք ձեր առջև։
Թող ձեր ուժը լինի անսպառ, ձեր հավատը՝ անսասան, և ձեր սերը՝ այն հիմքը, որի վրա կկառուցենք անվտանգ, բարեկեցիկ ու արժանապատիվ Հայաստան։