Հյուսիսային Կորեան hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
МеждународноеՀյուսիսային Կորեան կրկին անհայտ տեսակի բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Այս մասին հայտնել են Հարավային Կորեայի զինվորականները, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։
«ԿԺԴՀ-ն անհայտ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ»,- հայտարարել են Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ հրամանատարությունից:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԿԺԴՀ-ն չորեքշաբթի առավոտյան արդեն մի քանի բալիստիկ հրթիռ էր արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտնել էր, որ դրանք փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ են եղել և թռել են մոտ 240 կիլոմետր:
Նաև Հարավային Կորեայի զինվորական աղբյուրները տեղական լրատվամիջոցներին հայտնել էին, որ երեքշաբթի օրը ԿԺԴՀ-ն իրականացրել է անհայտ արկի արձակում, որն արձակումից կարճ ժամանակ անց անհետացել է ռադարներից և, ենթադրաբար, ձախողվել է: