Երբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում
ПолитикаՊաշտոնական տվյալներով՝ 2026 թվականի մարտին Հայաստան այցելել է 152,444 զբոսաշրջիկ։ Նախորդող տարի նույն ժամանակահատվածում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 129,887։ 2026 թ․ մարտին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (15%) և Իրանից (8%)։
Անզեն աչքով էլ նկատելի է, որ ոլորտը կրկին աճ է գրանցում, 2024-2025 թվականների շեշտակի նվազումից հետո զբոսաշրջիկների թիվը վերականգնվել է և շարունակում է աճել։ 2024 թ․ մարտի 19-ին ԿԲ-ն արգելել էր։ Զբոսաշրջության նվազման միտումը սկսվել էր Հայաստանում ռուսական «Միր» քարտերի սահմանափակումներից հետո, երբ 2024 թ․ մարտին գրեթե բոլոր բանկերը՝ բացառությամբ ռուսական ՎՏԲ-ի դուստր բանկի, հայտարարեցին, որ արևմտյան պատժամիջոցների տակ չհայտնվելու համար կասեցնում են «Միր» քարտերի սպասարկումը։
Դրանից հետո զբոսաշրջության անկումն ամեն ամսվա կտրվածքով երկնիշ թիվ էր կազմում։ Անցած տարվա կեսերից հայաստանյան բանկերը, որոնք ևս զգալի կորուստներ էին կրել այդ որոշումից, վերսկսել են «Միր» քարտերի սպասարկումը։ Արդյունքը, իհարկե, իրեն սպասեցնել չտվեց, զբոսաշրջության ոլորտը կրկին աճ է գրանցում, ինչը շղթայական ազդեցություն է ունենում այլ ոլորտների վրա ևս։ Փաստացի, կյանքը ցույց տվեց, որ «Միր» քարտերի սպասարկման դադարեցումը վնասակար եղավ ՀՀ տնտեսության համար։
Սոնա Գալստյան