ԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ․ Ղալիբաֆ
ПолитикаԱՄՆ նախագահը մեկ ժամվա ընթացքում յոթ պնդում է արել, բոլորը՝ կեղծ։ Այս ստերով նրանք պատերազմում չեն հաղթել, և, անշուշտ, բանակցություններում ոչ մի տեղ չեն հասնի, հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Նա նաև նշել է, որ «եթե շրջափակումը շարունակվի, Հորմուզի նեղուցը բաց չի մնա»։ Նա ասել է, որ նեղուցով անցումը կիրականացվի «հաստատված երթուղով» և միայն «Իրանի թույլտվությամբ»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է հրաժարվել հարստացված ուրանի պաշարներից։