Լավ իմացեք՝ եթե մեր երկրում որոշում կայացնողները չփոխվեն, այս ուրացման քաղաքականությունը անպատիժ չի մնալու. Էդմոն Մարուքյան
Политика Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Ինչպես հայտնում են Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունից՝
Ստեփանակերտում ոչնչացվել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին։ Մի քանի օր առաջ էլ ադրբեջանցիները քանդել էին նույն Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցին։
Այս գործողություններով Ադրբեջանը ցույց է տալիս, թե ինչպես է վերաբերվում Հայաստանի հետ նախաստորագրված փաստաթղթին, ՀՀ իշխանություններին և, ընդհանրապես, հայ ժողովրդին, որը, ըստ իշխանությունների, անհամբեր սպասում է Ադրբեջանի հետ մասշտաբային առևտրին։
Միևնույն ժամանակ, երբ իսրայելցի զինվորը Լիբանանի տարածքում կոտրել էր Հիսուս Քրիստոսի արձանը, և այդ լուսանկարը տարածվեց, Իսրայելի բոլոր պաշտոնյաները ներողություն խնդրեցին քրիստոնյա աշխարհից, քանի որ հարցը բարձրաձայնվեց ինչպես քրիստոնյա պետությունների, այնպես էլ Լիբանանի կողմից, որի բնակչության մոտ 35–40 տոկոսն է քրիստոնյա։
Իսկ ՀՀ իշխանությունները՝ Արտգործնախարարությունը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք բաց բերանով գնում են Բաքու և նույն կերպ ժպիտներով վերադառնում, ոչինչ չեն ասում այս ամենի վերաբերյալ։ Ամոթ ձեզ։
Հայկական Քրիստոնեական մշակույթը ոչնչացվում է պետական մակարդակում, ինչու՞ եք լռում։
Լավ իմացեք՝ եթե մեր երկրում որոշում կայացնողները չփոխվեն, այս ուրացման քաղաքականությունը անպատիժ չի մնալու, և ադրբեջանական վանդալիզմը շարունակելու է ծավալվել արդեն այսօրվա Հայաստանի տարածքում։ Հունիսի 7-ին այդ արհավիրքը կանգնեցնելու շանս ունենք: