ՌԴ Տուապսե քաղաքում ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են նավթամշակման գործարանին
МеждународноеՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Տուապսե քաղաքում նավթամշակման գործարանում հրդեհ է տեղի ունեցել անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու հետևանքով: Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը Տելեգրամ ալիքում:
«Տուապսեում անօդաչու թռչող սարքերի բեկորների ընկնելու պատճառով հրդեհ է բռնկվել նավթամշակման գործարանում»,- ասված է հրապարակման մեջ:
Այնտեղ հստակեցրել են, որ տուժածներ չկան:
Տեղական իշխանությունները տարհանում են նավթամշակման գործարանի հարևանությամբ գտնվող տների բնակիչներին:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 164 մարդ, ներգրավված է 46 միավոր տեխնիկա:
Նշենք, որ մինչ այս նավթամշակման գործարանը հարձակման էր ենթարկվել ապրիլի 16-ին և 20-ին: Երկու դեպքն էլ հանգեցրել էին հրդեհների: Վերջինը մարվել էր 4 օր անց:
Հետևեք մեզ՝ այստեղ