Քաղաքականության մեջ շատ ավելի կարևոր է կենտրոնալ «չի կարելիների» վրա, քան «կարելիների» վրա․ Նաիրի Սարգսյան
Видео«Քաղաքականության մեջ շատ ավելի կարևոր է կենտրոնալ «չի կարելիների» վրա, քան «կարելիների» վրա։ Օրինակ, չի կարելի հայտարարել «քանի հնարավոր է համատեղել»։ Միգուցե ճիշտ է միտքը, բայց ի՞նչ մեսիջ է տրվում գործընկերներին կամ ռազմավարական դաշնակցին։ Ասում են՝ դե քանի կարողանում ենք ձեզանից օգտվել, կօգտվենք, հենց հասկանանք, որ կամ-կամ-ի առաջ եք կանգնեցնում մեզ, կթողնենք և կգնանք, կամ միգուցե, մնանք։ Նման պարագայում անվստահելի գործընկերոջ համբավ ես ձեռք բերում, և դրան իհարկե հաջորդում են որոշակի գործողություններ․ խմիչքի արտահանման հետ կապված, տարբեր ապրանքատեսակների արտահանման հետ կապված՝ գյուղատնտեսական նշանակության, սերտիֆիկացումների, ստանդարտների համապատասխանության և այլն», - նշել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։