ԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական
МеждународноеՄիացյալ Նահանգները Եվրոպայում տեղակայել է մոտավորապես 80 հազար իր զինծառայողների, սակայն այդ զորակազմի թվաքանակն ու կառուցվածքը մշտապես ճշգրտվում են՝ հաշվի առնելով միջազգային իրավիճակի փոփոխությունները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարության (EUCOM) ներկայացուցիչը։
«Ներկայումս ռազմական գործողությունների եվրոպական թատերաբեմում տեղակայված է ԱՄՆ շուրջ 80 հազար զինծառայող։ Նրանցից մոտ 38,000 մշտական և ռոտացիոն հիմունքներով գտնվում են Գերմանիայում»,- ասել է EUCOM-ի ներկայացուցիչը։ Նա հստակեցրել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում այդ ուժերը տեղակայված են այնպիսի կետերում, ինչպիսիք են Վիսբադենը, Ռայնլանդ-Պֆալցը, Շտուտգարտը և Բավարիան։
«Այս թվաքանակը մշտապես տատանվում է՝ գործնականում ամսական կտրվածքով։ Այդ տատանումները բացատրվում են պլանային զորավարժություններով և թատերաբեմում ուժերի ռոտացիայով»,- հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչը։
«Մենք անընդհատ վերանայում և ճշգրտում ենք մեր ուժերի ու միջոցների կառուցվածքն ու թվաքանակը հանգամանքների փոփոխության դեպքում՝ որպես ազդեցության լծակ օգտագործելով մշտական և ժամանակավոր հիմունքներով տեղակայված զորքերի համակցությունը»,- ընդգծել է EUCOM-ի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ այս հարցի վերաբերյալ որոշումները կայացվում են Վաշինգտոնի կողմից՝ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ խորհրդակցությունների գործընթացում։
«Մենք նաև սերտորեն խորհրդակցում ենք ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ երաշխավորելու զսպման և պաշտպանության պատշաճ հավաքական կառուցվածքի և ուժերի թվաքանակի ապահովումը։ Մեր դաշնակիցները ներդնում են սեփական ուժերն ու ներուժը, որպեսզի երաշխավորեն զսպելու և պաշտպանվելու մեր հավաքական կարողությունը»,- նշել է Եվրոպական հրամանատարության ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին հայտարարել էր Թրամփը, ԱՄՆ-ը դիտարկում է Գերմանիայի տարածքում տեղակայված իր զորախմբի կրճատման հնարավորությունը և շուտով որոշում կկայացնի այդ հարցով։
Ապրիլի 30-ին պատասխանելով լրագրողների հարցերին՝ Թրամփը հնարավոր էր համարել, որ ԱՄՆ-ը կարող է կրճատել իր զորքերի թվաքանակը ոչ միայն Գերմանիայում, այլև Իտալիայում ու Իսպանիայում։