Կրասնոդարի երկրամասում դեռահասը կրակ է բացել դպրոցում. տուժել է երկու աշակերտ
ПравоԿրասնոդարի երկրամասի Գուլկևիչի քաղաքում իններորդ դասարանի աշակերտը կրակ է բացել դպրոցում։ Այս մասին հայտնում է տեղական 93.ru պարբերականը։
ՆԳՆ տարածքային վարչությունից «Ինտերֆաքսին» հաստատել են հրաձգության մասին տեղեկությունը. դեպքը տեղի է ունեցել թիվ 1 դպրոցում։ Կրակ բացած դեռահասը փորձել է փախչել, սակայն նրան բերման են ենթարկել։
Նախնական տվյալներով՝ տուժել է երկու աշակերտ։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։
93.ru-ն գրում է, որ իններորդ դասարանի աշակերտը կրակ է բացել տրավմատիկ ատրճանակից: Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտարարել է, որ աշակերտը դպրոց է բերել օդաճնշիչ զենք և «վնասվածքներ հասցրել երկու աշակերտի»։ «Այժմ պետք է պարզել, թե ինչպես է բարձր դասարանցուն հաջողվել իր հետ զենք տանել դպրոց։ Ստուգումներ են անցկացվում դպրոցի ղեկավարության և պահնորդական կազմակերպության նկատմամբ։ Տարածաշրջանի կրթության նախարարության հանձնաժողովն արդեն ժամանել է համայնք», - հավելել է նահանգապետը։
Ուժայիններին մոտ կանգնած «Baza» տելեգրամյան ալիքը հայտնում է, որ կրակողը 16 տարեկան է։ Երկու 15-ամյա աշակերտները վնասվածքներ են ստացել քունքի և որովայնի շրջանում։ Բժիշկները տուժածների վիճակը գնահատում են բավարար։