Ավտովթար Վրաստանում. յոթ ադրբեջանցի է զոհվել
ПравоՎրաստանի Գարդաբանի շրջանում տեղի ունեցած ծանր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով յոթ ադրբեջանցի է զոհվել, հայտնում է ԱՊԱ-ն։
Բարձր արագությամբ ընթացող BMW մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին։ Վթարի հետևանքով մեքենայում գտնվող հինգ ադրբեջանցիները տեղում մահացել են, ևս մեկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ավելի ուշ մահացել է։
Հաղորդվում է, որ զոհվածներից երկուսը եղբայրներ են եղել և տեղի Բիրլիկ գյուղի բնակիչներ, իսկ մյուսները՝ Սագարեջոյի տարածաշրջանի բնակիչներ։
Ավելի ուշ տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ վթարի արդյունքում ևս մեկ ադրբեջանցի է մահացել հիվանդանոցում։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սկսել է վթարի հանգամանքների քննությունը։
Նշենք, որ Գարդաբանի շրջանը Վրաստանում ադրբեջանցիների հոծ բնակության վայր է։