Եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ. Նիկոլ Փաշինյան
ЭкономикаԵթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ, որովհետև ԵԱՏՄ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ընթացքում, ճեպազրույցի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Որևէ որոշում չի կարող ԵԱՏՄ-ում ընդունվել, եթե ես դեմ եմ այդ որոշմանը։ Հետևաբար՝ եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ գործեի, այսօր ԵԱՏՄ-ն, որպես կազմակերպություն, նշանակում է՝ կաթվածահար է, չի գործում։ ԵԱՏՄ-ն կաթվածահար չէ, նշանակում է՝ ես ԵԱՏՄ-ին հակառակ չեմ գործում»,-նշել է Փաշինյանը։