Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
ПолитикаԱրցախի «ինքնորոշումից ու հայանպաստ» լուծումից, Աջափնյակի հիասքանչ մետրոյի գործարկումից, Աշտարակի՝ ակադեմիապես գերհագեցած քաղաքի կառուցումից, Գյումրու չոր նավահանգստի շահագործումից, ArNA ազգային ավիաընկերության ակտիվ ուղևորափոխադրումներից և այլ խոշոր ու եկամտաբեր նախագծերից հետո, ՀՀ կապիտուլյացիոն կառավարությունը, «ծնել» է նոր՝ «գաղափար»:
Նա գործից անտեղյակ հասարակության վրա, քվեի դիմաց՝ հերթական գոյություն չունեցող «ձեռքբերումն» է փորձում ծախել:
Նիկոլի կառավարությունն առաջարկում է հայկական ծիրանը, պոմիդորը, ելակը, ծաղիկները, ձուկը, հանքային ջրերը, օղին, գինին, կոնյակը, քաղցրավենիքը և այլ ապրանքները՝ Թուրքիայով արտահանել դեպի Եվրոպա:
Սա նման է Աջափնյակի մետրոյի պատմությանը, որ բոլորն ուզում են կառուցել, շատերը չգիտեն, թե ինչպես, և միայն մասնագետները գիտեն, որ հնարավոր չէ:
Դնենք մի կողմ, որ Կարս-Ախլքալակ երկաթգծով, հայկական բեռները, միշտ էլ կարող էին առանց խոչնդոտ գնալ, ուր ուզեին: Խնդիրն այն է, թե ու՞ր գնան, և ո՞վքեր են Եվրոպայում կամ Թուրքիայում դրանց գնորդները:
Կարողանալու՞ են գնորդներ և շուկաներ գտնեն խեղճ տնտեսվարողները: Իսկ այդ կարևորագույն հարցում Նիկոլի կառավարությունն անզոր է: Նա միայն քանդում է գործող շուկաներն ու անվտանգային համակարգերը:
Բայց նորը ստեղծելը նրա գործը չէ: Իր գործը միայն քանդելն է:
Հ.Գ.
Եվրոպայում արդեն շրջում է պատերսզմի, ինչպես նաև տնտեսական ու արժեքային ճգնաժամերի ուրվականը:
Չեմ հասկանում, Հայի բա՞խտ է այդպիսին, թե՞ խելքը: Բարիք և աջակցություն փնտրել այնտեղ, որտեղ այն այլևս չկա: